«Հոբիթ» եռապատման առաջին մասը հյուսիսամերիկյան վարձույթում գրավել է առաջին տեղը
Դեկտեմբերի կայացել է 14-ին Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» եռապատման առաջին մասի նորամուտը։ Հանգստյան օրերին հյուսիսամերիկյան վարձույթում այն գրավել է առաջին տեղը: BoxOfficeMojo կայքի տվյալներով՝ դեկտեմբերի 15-16-ը ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը 84,8 մլն դոլար է հավաքել, ամբողջ աշխարհում՝ գրեթե 223 մլն: Հիշեցնենք, որ «Հոբիթը» հայտնի «Մատանիների տիրակալը» եռապատման նախապատմությունն է։ Երկրոդ տեղը զբաղեցրել է «Երազների պահապանը» (Rise of the Guardians) մուլտֆիլմը, որի նորամուտը կայացել է նոյեմբերին: Մուլտֆիլմը, որը հիմնված է ամերիկացի գրող Ուիլյամ Ջոյսի գրքերի վրա, հանգստյա օրերին հավաքել է 7,4 մլն դոլար: Երրորդ տեղում է Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմը՝ հավաքելով 7,2 մլն դոլար:
«Հոբիթ» եռապատման առաջին մասը հյուսիսամերիկյան վարձույթում գրավել է առաջին տեղը
Դեկտեմբերի կայացել է 14-ին Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» եռապատման առաջին մասի նորամուտը։ Հանգստյան օրերին հյուսիսամերիկյան վարձույթում այն գրավել է առաջին տեղը: BoxOfficeMojo կայքի տվյալներով՝ դեկտեմբերի 15-16-ը ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը 84,8 մլն դոլար է հավաքել, ամբողջ աշխարհում՝ գրեթե 223 մլն: Հիշեցնենք, որ «Հոբիթը» հայտնի «Մատանիների տիրակալը» եռապատման նախապատմությունն է։
Երկրոդ տեղը զբաղեցրել է «Երազների պահապանը» (Rise of the Guardians) մուլտֆիլմը, որի նորամուտը կայացել է նոյեմբերին: Մուլտֆիլմը, որը հիմնված է ամերիկացի գրող Ուիլյամ Ջոյսի գրքերի վրա, հանգստյա օրերին հավաքել է 7,4 մլն դոլար:
Երրորդ տեղում է Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմը՝ հավաքելով 7,2 մլն դոլար: