"Երևան Ջուր" ընկերության կողմից իրականացվող շինարարական և բաշխիչ ցանցի կարգավորման աշխատանքները տալիս են իրենց դրական արդյունքները: Ամիս առ ամիս բարելավվում են ջրամատակարար կազմակերպության գործունեությունը բնութագրող կարևորագույն ցուցանիշները, առաջընթաց է արձանագրվում հիմնական ուղղություններով: Նոյեմբերն այս առումով ըստ էության բացառություն չի կազմել:
Այսպես, մայրաքաղաքում անցած ամիս ապահովվել է միջինը 95,8% ջրամատակարարման շարունակականություն, այն դեպքում, երբ առավելագույն՝ 95% տվյալ ցուցանիշը պետք է կազմի Վարձակալության պայմանագրի ավարտին՝ 2016թ.: Ընդ որում, տվյալ արդյունքը ձեռք է բերվել ռեսուրսների խնայողության շարունակվող քաղաքականության պայմաններում: Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի ծախսը համակարգում նվազել է 3,3%-ով կամ վայրկյանում 306 լիտրով, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը՝ 38%-ով: Ներկայումս Երևանում շուրջօրյա ջրամատակարարում ունի բաժանորդների մոտ 73%-ը, 17-23,5 ժամ՝ 24%-ը և 12-17 ժամ՝ ընդամենը 3%-ը:
Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա ընկերության ջրի լաբորատորիայի կողմից Երևանի 1455 կետից վերցվել են փորձանմուշներ, որոնք ըստ ստուգման արդյունքների համապատասխանել են գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Ղեկավարվելով "Մենքհաշվետուենքհանրությանառջև" կարգախոսով, "Երևան Ջուր" ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2012թ. նոյեմբեր ամսվա գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ` 2011թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:
«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները
"Երևան Ջուր" ընկերության կողմից իրականացվող շինարարական և բաշխիչ ցանցի կարգավորման աշխատանքները տալիս են իրենց դրական արդյունքները: Ամիս առ ամիս բարելավվում են ջրամատակարար կազմակերպության գործունեությունը բնութագրող կարևորագույն ցուցանիշները, առաջընթաց է արձանագրվում հիմնական ուղղություններով: Նոյեմբերն այս առումով ըստ էության բացառություն չի կազմել:
Այսպես, մայրաքաղաքում անցած ամիս ապահովվել է միջինը 95,8% ջրամատակարարման շարունակականություն, այն դեպքում, երբ առավելագույն՝ 95% տվյալ ցուցանիշը պետք է կազմի Վարձակալության պայմանագրի ավարտին՝ 2016թ.: Ընդ որում, տվյալ արդյունքը ձեռք է բերվել ռեսուրսների խնայողության շարունակվող քաղաքականության պայմաններում: Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի ծախսը համակարգում նվազել է 3,3%-ով կամ վայրկյանում 306 լիտրով, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը՝ 38%-ով: Ներկայումս Երևանում շուրջօրյա ջրամատակարարում ունի բաժանորդների մոտ 73%-ը, 17-23,5 ժամ՝ 24%-ը և 12-17 ժամ՝ ընդամենը 3%-ը:
Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա ընկերության ջրի լաբորատորիայի կողմից Երևանի 1455 կետից վերցվել են փորձանմուշներ, որոնք ըստ ստուգման արդյունքների համապատասխանել են գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Ղեկավարվելով "Մենք հաշվետու ենք հանրության առջև" կարգախոսով, "Երևան Ջուր" ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2012թ. նոյեմբեր ամսվա գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ` 2011թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:
Հիմնական ցուցանիշներ
2008թ.
նոյեմբեր
2011թ.
նոյեմբեր
2012թ.
նոյեմբեր
2012թ. նոյեմբերը 2011թ.նոյեմբերի համեմատ /+ - /
Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան
11886
9392
9086
- 306 /2008թ. նոյեմբերից` -2800/
Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ
328000
100000
62000
- 38000 /2008թ. նոյեմբերից`-266000/
Ջրամատակարարման շարունակականություն` տոկոս
83.8
96.3
95.8
- 0.5 տոկոսային կետ /2008թ. նոյեմբերից`+ 12 տոկոսային կետ
'Երևան Ջուր' ՓԲԸ հաղորդակցության բաժին