Լրահոս

17.12.2012 20:22


Անդերսենի նոր հեքիաթը

Անդերսենի նոր հեքիաթը

Ինչպես հայտնում է «Դագբլադեթ փոլիթիքենը», գտնվել է Հանս Քրիստիան Անդերսենի նոր հեքիաթը՝ պահված Դանիայի Ազգային արխիվի հին տուփերից մեկում: Ձեռագիրը դեռևս հոկտեմբերին Օդենս քաղաքում  գտել է մի փորձագետ: Երկու ամիս է պահանջվել, որպեսզի հաստատվի, որ այդ ձեռագիրը պատկանել է Անդերսենին:

Հեքիաթը, որը վերնագրված է «Ճարպամոմ», արխիվի հետ միասին պահվել է 15 կիլոգրամանոց տուփի հատակում:

Փորձագետների խոսքով՝ հեքիաթն Անդերսենը գրել է երիտասարդ տարիներին, երբ սովորում էր դպրոցում: Հնարավոր է՝ դա նրա առաջին հեքիաթն է եղել:

Այս հեքիաթը ոճով հիշեցնում է 1822-1826թթ. ստեղծագործությունները: Հեքիաթում պատմվում է խեղճ մոմի մասին, որը մենակության մեջ ձանձրանում է այնքան ժամանակ մինչև չի հանդիպում կայծքարին:

Այս խորագրի վերջին նյութերը