Լրահոս

17.12.2012 10:14


Ավտոբուսը շրջվել է գետը. զոհվել է Իրանի քաղաքացի, կան վիրավորներ

Ավտոբուսը շրջվել է գետը. զոհվել է Իրանի քաղաքացի, կան վիրավորներ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 358-րդ կմ-ում (Արևիկ գյուղի հատված) մարդատար ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել գետը. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Սկանիա» մակնիշի 39 A 689 պ/հ (Երևան – Թեհրան երթուղի) մարդատար ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել գետը (վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1968 թ. ծնված Զոհրաբ Բարազադեհ Իսան):

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների և տեղի բնակիչների հետ համատեղ ավտոբուսից դուրս են բերել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի`  1985 թ. ծնված Մեհդադ Մոհամմադի Սեիդնեժադի դին, ինչպես նաև ՀՀ և ԻԻՀ 25 քաղաքացու, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի և Ագարակի հիվանդանոցներ:

Բժիշկների կողմից ԻՀՀ երկու քաղաքացու առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին ծանրության և բավարար: 

Այս խորագրի վերջին նյութերը