Լրահոս

17.12.2012 11:49


Ադրբեջանական ԶԼՄ-ների արշավը ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի դեմ հասել է իր գագաթնակետին

Ադրբեջանական ԶԼՄ-ների արշավը ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի դեմ հասել է իր գագաթնակետին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը հայտնւմ է, որ ադրբաջանական ԶԼՄ-ների արշավը ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի դեմ շարունակվում է և հասել է իր գագաթնակետին:  Հրապարակումները, որոնք պատրաստվում են  ,,AzerTAc,,-ի բրիտանական կենտրոնի կողմից և հրապարակվում ու տարածվում  ,,Day.Az,, և այլ ադրբեջանական գործակալությունների միջոցով: Զարմանալիորեն, ադրբեջանական գործակալությունները լծվել են ,,մեծ գործի,, և լայնածավալ պատերազմ են հայտարարել ԵՀՄՖ-ի և նրա նախագահի դեմ, որպես առիթ ընտրելով Սլովակիայի ,,Հոլոքաուստի, ցեղասպանությունների և մարդկության դեմ կատարված ոճիների,,  շուրջ  ՔՕ-ի 2009թ-ի սեպտեմբերից գործող սլովակյան 424a հավելվածն, այն մեկնաբանելով յուրովի, ասել է թե`ադրբեջանավարի. առանց  դատողության  ու անտեսելով ճշմարտության տարրերը: Չնայած նրան, որ օրենքի այդ հավելվածի շուրջ բազմիցս իր բացատրություններն է տվել Սլովակիայի Գերագույն Դատարանը, հանձինս իր ղեկավարի` նախագահ Շտեֆան Հարաբինի, և ըստ սլովակյան SITA տեղեկատվական գործակալության հետաքննության` նաև Սլովակիայի ԱԳ նախարարությունն, ադրբեջանցիները շարունակում են կատարել Թուրքիայի համար էժան փաստաբանության իրենց անփառունակ աշխատանքները, Թուրքիային դնելով հիմար վիճակի մեջ: Կարծում ենք, որ նույնիսկ  վերջերս ստացված Սլովակիայի գլխավոր դատախազության հստակ պատասխանները, որոնք ԵՀՄՖ-ի նախագահը ներկայացրեց ևս մեկ անգամ դեկտեմբերի 10-ին Բրատիսլավայում կայացած մամլո ասուլիսում,  չեն հանգստացնելու ադրբեջանական  ,,հետազոտողներին,, որոնք նույնիսկ անձնական վիրավորանքերի անցնելով բղավում են, որ սլովակյան օրենքի լրացումը չի տարածվում Հայոց Ցեղասպանության շուրջ, այն դեպքում ,երբ այդ լրացման հեղինակն` արդարադատության այդ ժամանակվա նախարար Շտեֆան Հարաբինը,  հայտնում է և  բազմիցս հայտնել է տասնյակ միջազգային ԶԼՄ-ների միջոցով, որ  <>: 

            Ադրբեջանցիների միակ արգումենտը  ցայսօր, իրենց կողմից երևի թե կաշառված, Ռուսաստանում,Ադրբեջանում և Հայաստանում Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշի այն անհիմն ու բանից անտեղյակ հայտարարությունն է, որ ,,Սլովակիան չունի ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրենք և համանման նախագիծ երբեք չի քննարկվել ԱԽ-ում,,:  Պարոն դեսպանն այսօր համեստորեն լռում է, երբ վերջին շաբաթվա սլովակյան ողջ մամուլն աղմուկ է բարձրացրել Գրիգորյանի մամլո ասուլիսից հետո և, երբ Սլովակիայում ամենուր ծաղրում ու քննադատում են դեսպանի անխոհեմ քայլը: Գրիգորյանին լրագրողները նույնիսկ հարց են ուղղել, թե <<ինչի+  համար է ԵՀՄՖ-ի նախագահն այդպես հետամուտ լինում Յոզեֆ Միգաշին. կա+ անձնական ոխ  և Գրիգորյանն ուզում է անպայման Միգաշին տեսնել ճաղերի հետևում+>>, որին հնչել է հստակ պատասխան, որ- << ոչ, չկա և չի կարող լինել անձնական թշնամություն մի մարդու դեմ, որին անձամբ չեմ ճանաչում>>: Ըստ Գրիգորյանի, հարցին հետամուտ լինելու  նպատակը շատ հստակ է.  ա/ ապացուցելու բոլորին, որ Հայոց ցեղասպանության ժխտողներն անպատիժ չեն կարող մնալ Սլովակիայում և բ/ ապացուցելու ադրբեջանցիներին, որ նրանք ,,առջի ծառայություն,, են մատուցում և Թուրքիային և դեսպան Միգաշին, այս հարցի շուրջ իրենց կողմից ծավալած դատարկ,  անհեռանկար ու անիմաստ փաստաբանությամբ: Նաև շատ կարևոր է, որ ադրբեջանցի ժողովուրդը հասկանա, որ իրենց մատուցում են հիմնականում դատարկ, ստահոդ հակահայկական քարոզչություն` կեղծ փաստերի հիման վրա: Թող հենց ադրբեջանցի ժողովուրդը որոշի որն է իրեն ձեռնտու, մշտական կեղծիք լսելը, թե ճշմարտության իմացությունը:

            Վերջում կոչ ենք անում ադրբեջանցի մեր ընդդիմախոսներին, որ խիստ ծիծաղաշարժ  չերևալու համար, գոնե անձնական անպատվություններից ու հայհոյանքից  զերծ մնան: Եթե նոյնիսկ ադրբեջանական դպրոցներում դաստիարակությունը թերի է իրականացվում, փորձեք այն եվրոպական երկրներում, որտեղ ապրում ու աշխատում եք, ձեր օտար գործընկերների հետ շփումներից տարրական կրթվածության դասեր քաղել: Չէ որ ձեր թուրք եղբայրները, գոնե այս հարցի շուրջ,  բացառիկ զսպվածություն են ցույց տալիս` պահպանելով քար լռություն:

Վերջում ավելացնենք, որ ադրբեջանցի գործիչների մի հզոր կռվանն էլ այն է, որ ՀՀ ԱԳՆ-ը լռում է և անտեղյակության պատկեր է սփռում  պատմության մեջ առաջին անգամ Հայոց Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի շուրջ,: Ավելին, ԱԳՆ-ն արհամարանք է տածում  օրենքի ստեղծողների նկատմամբ, նույնիսկ հաշվի չառնելով, այն, որ հոկտեմբերին օրենքի հեղինակ Շտեֆան Հարաբինը և  Սլովակիայի ԱԽ-ի Հայոց ցեղասպանության բանաձևի գլխավոր  /և միակ/  լոբիստ Աշոտ Գրիգորյանը պաշտոնական այցով Հայաստանում էին, որտեղ տրվեցին մամլո ասուլիսներ ամփոփիչ պարզաբանումներով: Ողջ աշխարհն ականատես եղավ, որ  պ. Հարաբինն ընդունվեց Հայաստանի Նախահագի կողմից, գնահատվեց ըստ արժանավույնս և պարգևատրվեց իրավաբանի համար ՀՀ-ում նախատեսված բարձրագույն շքանշանով` ,,Մխիթար Գոշի,, մեդալով, ընդ որում, հենց  ,,Հայոց ցեղասպանության մերժումը քրեականցնող օրենքը Սլովակիայում հաստատելու համար,,  ինչպես նշված է շքանշանը ներկայացնող հրամանագրի մեջ:  Բնական է, որ ադրբեջանցիների մոտ շատ լուրջ կասկած է առաջացնում ԱԳ նախարարի այս անառողջ լռությունը, որից նրանք թևավորվել են և, որի շուրջ բարձրաձայնում են որպես իրենց փաստարկների անառարկելի ապացույց / տես ,,AzerTAc,,ի հրապարուկմները ադրբեջանական ԶԼՄ-ներում/:

Այպիսով պատմության մեջ առաջին անագամ ընդունված ,,Հայոց ցեղասպանության ժխտման դեմ քրեական օրենքը,,  հաստատված   ԵՄ-ի անդամ պետություն հանդիսացող երկրի` Սլովակիայի բարձրագույն ղեկավարության` երկրի Նախագահի, Վարչապետի և ԱԽ-ի կողմից, մատնվում է լռության Թուրքիայի և ՀՀ ԱԳ նախարարության կողմից միայն: Այո, լռողների և ադրբեջանցիների հետ լուռ համաձայնությամբ կապվածների թիվը երկուսն են. Թուրքիան և ՀՀ ԱԳՆ-ը` իր նախարարով հանդերձ:

 ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը