Լրահոս

17.12.2012 01:06


Քլինթոնի հիվանդությունը ԱՄՆ-ի պետքարտուղարությունում քաոս է առաջացրել

Քլինթոնի հիվանդությունը ԱՄՆ-ի պետքարտուղարությունում քաոս է առաջացրել

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուղեղի ցնցում է ստացել և մեկ շաբաթ տանն է անցկացնելու: Այդ իրադարձությունը պետքարտուղարությունում խառնաշփոթ է առաջացրել:

Ասում են, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ  Քլինթոնը տառապում է աղիքային վարակով: Ջրազրկման հետևանքով նա ուշաթափվել է և գլուխն ուժգին հարվածել: Ստիպված են եղել հետաձգել արտասահմանյան մի շարք այցելություններ,  այդ թվում՝ մասնակցությունը  «Սիրիայի բարեկամների» հանդիպման:

Բժիշկները շտապել են  բոլորին հանգստացնել՝ ասելով,  որ պետքարտուղարի կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում:

Այս խորագրի վերջին նյութերը