Լրահոս

17.12.2012 11:06


Օբամա. «Ողբերգությունները չպետք է կրկնվեն»

Օբամա. «Ողբերգությունները չպետք է կրկնվեն»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնեկտիկուտ նահանգի Սենդի Հուք դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո խոստացել է հատուկ միջոցառումներ ձեռնարկել ԱՄՆ-ում երեխաների անվտանգության ապահովման համար: Սգո արարողության ժամանակ բարձրաձայն կարդալով զոհված բոլոր երեխաների անունները՝ Օբաման նշել է, որ պետք է հատուկ օրենսդրական փոփոխություններ կատարել, սակայն չի հստակեցրել, թե ինչի մասին է խոսքը. «Մեկ, նույնիսկ մի քանի օրենսդրական ակտերը ամբողջությամբ չեն լուծի բռնության խնդիրը հասարակության ներսում։ Սակայն պետությունը երբեք թույլ չի տա, որ ամերիկյան իրականության մեջ զանգվածային սպանությունները դառնան սովորական երևույթ: Ողբերգությունները չպետք է կրկնվեն»:

Հիշեցնենք, որ Սենդի Հուք դպրոցում սպանվել է 6-7 տարեկան 20 երեխան, ինչպես նաև 6 մեծահասակ։ Հանցագործը 20-ամյա Ադամ Լանզան է, ով նախ սպանել է դպրոցում աշխատող իր մորը, ապա կրթօջածում գտնվողներին, իսկ վերջում ինքնասպան եղել։ Նշենք, որ այս դեպքից հետո ԱՄՆ-ում ակտիվացել են խոսակցությունները զենքի ազատ վաճառքն արգելելու անհրաժեշտության մասին:

 

Այս խորագրի վերջին նյութերը