Աշխարհ

17.12.2012 10:56


Մահմուդ Ահմադինեժադի այցը Թուրքիա չեղյալ է հայտարարվել

Մահմուդ Ահմադինեժադի  այցը Թուրքիա չեղյալ է հայտարարվել

Թուրքիայի Քոնիա քաղաքում Արևելքի մեծ բանաստեղծ, փիլիսոփա Ջելալեդին Ռումիին նվիրված ավանդական միջոցառմանը  Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցի։ Չնայած նախապես ծրագրված Իրանի նախագահի այցին, ըստ իրանական լրատվամիջոցների՝ այն չեղյալ է հայտարարվել։  Հաղորդվում է նաև, որ մոտ ժամանակներս Մահմուդ Ահմադինեժադը  կայցելի Իրաք:

Այս խորագրի վերջին նյութերը