2010 թվականի հուլիսի 10-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը դիմել է միջազգային հեղինակավոր «Environmental Resource Management» ERM կազմակերպությանը, որպեսզի վերջինս իրականացնի Թեղուտի հանքավայրի շահագործման համար կազմված նախագծային փաստաթղթերի վերագնահատում: Նախագծային փաստաթղթերի վերագնահատում իրականացնելիս ERM-ը հիմնվել է ՀՀ օրենսդրությամբ, Համաշխարհային բանկի ստանդարտներով ամրագրված դրույթների և ստանդարտների վրա:
ERM-ը ամերիկյան մասնագիտացված կազմակերպություն է, որն իրականացնում է շրջակա միջավայրի հարցերին վերաբերող տնտեսական նախագծերի բնապահպանական, առողջապահական, անվտանգության հարցերով գնահատում և տրամադրում է խորհրդատվություն: Կազմակերպությունը գործում է 1971 թվականից սկսած, և աշխարհի 40 երկրներում ունի շուրջ 4000 աշխատակիցներ:
ERM-ի իրականացրած վերագնահատման արդյունքներով բացահայտվել են ոչ միայն 2006 թվականին ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի կողմից հաստատված ՇՄԱԳ-ի փորձաքննական դրական եզրակացության մութ կողմերը, այլև պարզ է դարձել, որ ներկայումս հանքավայրը շահագործվում է միանգամայն նոր՝ 2010 թվականին կազմված նախագծով, որը մշակվել է միջազգային «Ստարտկոնա», «Միկրոմայն» և «Կավոշգարեն» խորհրդատվական կազմակերպությունների օգնությամբ: 2010թ. նախագիծը չի անցել օրենքով սահմանված ընթացակարգերը և չի ենթարկվել բնապահպանական փորձաքննության: Այլ կերպ ասած՝ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է՝ առանց փորձաքննության ենթարկվելու:
Հաջորդիվ կներկայացվի առավել մանրամասն տեղեկատվություն ERM-ի կողմից վեր հանված փաստերի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք մեր ունեցած մի քանի կետեր, որոնք վկայում են Թեղուտի հանքավայրի շահագործման անօրինականության մասին:
1. 2010 թվականի նախագծով փոփոխության են ենթարկվել բացահանքի տրամագծերը և խորությունը: Մասնավորապես, 2006 թվականի նախագծով բացահանքի խորությունը նախատեսված էր 432 մետր, մինչդեռ նոր՝ 2010 թվականի նախագծով բացահանքի խորությունը կազմելու է 890 մետր: ERM-ի գնահատման համաձայն՝ 890 մետր խորությունը ծովի մակարդակից ցածր է (հիմք է ընդունվել Բալթիկ ծովի մակարդակը): Այնուհանդերձ, հանքավայրի շահագործման նախագծում բացակայում են Բալթիկ ծովի մակարդակից ավելի խորը հորատում իրականացնելու համար անհրաժեշտ մեթոդների, ինչպես նաև հանքավայրի ընդլայնման համար պահանջվող լրացուցիչ հողային ռեսուրսների վերաբերյալ բավարար տվյալները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը:
2. 2006 թվականի նախագծի համաձայն՝ մակաբացման աշխատանքների ընթացքում արտադրվելու էր 100,000,000-120,000,000 տոննա մակաբացման ապարներ, որը հավասար է 86,000,000 խորանարդ մետրի: Մակաբացման ապարների քանակի ավելացման վերաբերյալ նոր նախագծում բավարար չափով տեղեկատվություն ներկայացված չէ:
3. Մակաբացման ապարները տեղադրելու համար նախատեսված տարածքը կազմում էր 107.4 հեկտար: Նոր նախագծով՝ այդ տարածքը պետք է կազմի 162 հեկտար տարածք: Մակաբացման ապարները տեղադրելու համար նախատեսվում է ևս 30 հեկտար տարածք ձեռք բրել: Այսպիսով, նոր նախագծով բացահանքի ընդլայնման արդյունքում մակաբացման ապարների քանակն ավելանալու է, որոնց տեղադրման համար 2010 թվականի նախագծի համաձայն՝ պահանջվելու են նոր տարածքներ:
4. 2006 թվականի նախագծով հանքարդյունաբերական թափոնները տեղադրելու համար նախատեսված էր 214 հեկտար տարածք, որտեղ պետք է լցվեին 173,00,000 խորանարդ մետր պոչանք (թունավոր թափոններ): Սակայն 2010 թվականի նախագծով պոչանքի համար անհրաժեշտ տարածքը պետք է կազմի 250-280 հեկտար, քանի որ ավելացվելու են շահագործման ծավալները:
5. Նոր նախագծով փոփոխվել են հանքավայրի շահագործման բոլոր չափորոշիչները՝ հանքաքարի ծավալների մասին տվյալները, շահագործման տեխնիկական ցուցանիշները, լցակույտերի, հարստացման ֆաբրիկայի տեղադիրքերը, անտառահատումների ծավալները և այլն:
5. Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանի կողմից ստացված գրության համաձայն՝ «Թեղուտի հանքավայրի շահագործման համար 2010 թ. փոփոխված նախագիծը չի ներկայացվել ՀՀ Բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»: Նույն գրությամբ տեղեկացվել է նաև, որ Թեղուտի հանքավայրում ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից տեսչական ստուգումներ չեն իրականացվել:
Այսպիսով, ERM կազմակերպության կողմից իրականացված վերագնահատման արդյունքում պարզվել է, որ 2010 թվականին կազմված՝ Թեղուտի բացահանքի շահագործման հետևանքով՝
ավելանալու է բացահանքի շահագործման խորությունը՝ 432 մետրից հասնելով 890 մետրի, որը շահագործման տարածքի հաշվառմամբ կազմում է Բալթիկ ծովի մակարդակից ցածր (որպես ծովի մակարդակի չափման հիմք է ընդունվում Բալթիկ ծովի մակարդակը).
ընդլայնվելու է բացահանքի տարածքը.
առաջանալու է թափոնների ավելի մեծ քանակություն, քան նախատեսված էր 2006 թվականին կազմված և փորձաքննության ներկայացված նախագծով.
թափոնները տեղադրելու համար պահանջվելու են ավելի ընդարձակ տարածքներ, քան նախատեսված էր 2006 թվականին կազմված և փորձաքննության ներկայացված ՇՄԱԳ-ով.
փոփոխվել են հանքավայրի շահագործման այն չափորոշիչները, որոնք ներկայացված էին 2006 թվականին փորձաքննության ներկայացված ՇՄԱԳ-ում:
Օրենքի խախտումների հիմնավորումը.
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (հետայսու՝ ՇՄԱՓ օրենք) համաձայն՝ արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում առանց դրական փորձաքննական եզրակացության:
ՇՄԱՓ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ լիազորված մարմինը (բնապահպանության նախարարությունը) կարող է վերանայել կամ չեղյալ համարել փորձաքննական եզրակացությունը, եթե փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ: Տվյալ դեպքում, 2006 թվականին ներկայացված և հաստատված նախագծի համեմատ՝ ամբողջությամբ փոփոխվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության աստիճանը, ընդլայնվել են շահագործման ծավալները:
Նույն հոդվածով սահմանված է նաև, որ նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննական եզրակացության պայմանները խախտելու դեպքում լիազորված մարմինը պարտավոր է մասամբ կամ ամբողջովին փակել, կասեցնել կամ արգելել նախատեսվող գործունեության իրականացումը մինչև փորձաքննական եզրակացության համար համապատասխան պայմանների ապահովումը: Չնայած օրենքի հստակ պահանջին՝ բնապահպանական տեսչությունը որևէ քայլ չի ձեռնարկել՝ օրենքի պահաջը կատարելու համար:
Պետական պաշտոնյաներին և շահագործող ընկերության ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու պահանջի հիմնավորումը.
Այսպիսով, ավելի քան 2 տարի է Թեղուտի հանքավայրը շահագործվում է առանց թույլտվության՝ Հայաստանի Հանրապետությանը, Թեղուտ և Շնող համայնքներին և համայնքի բնակիչներին պատճառելով առանձնապես խոշոր ծավալների նյութական վնասներ: Գտնում ենք, որ պետական պատասխանատու մարմինների և հանքավայրը շահագործող ընկերության ղեկավարության գործողություններում առկա են քրեական հանցագործության հատկանիշներ:
ա/ Մասնավորապես, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բնապահպանական պետական տեսչության պարտավորություններն են՝
- արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իր իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք.
- բնապահպանական օրենսդրության խախտում հայտնաբերելիս օրենքով սահմանված դեպքերում և կարգով անցկացնել քննություն.
- հանցագործության հատկանիշներով բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերի մասին իրազեկել իրավապահ մարմիններին:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանից ստացված գրությունից հետևում է, որ բնապահպանական պետական տեսչությունը չի կատարել իր վրա դրված պարտականությունները: Մեր գնահատմամբ՝ պետական պատասխանատու պաշտոնյաների արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով (պաշտոնեական անփութությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներ: Պաշտոնատար անձանց կողմից բացարձակ անտարբերությունը զուգորդվում է նաև բարձր կոռուպցիոն ռիսկերով, ինչը ևս պետք է լինի իրավապահ մարմինների քննության առարկա:
բ/ ՇՄԱՓ օրենքի 19-րդ հոդվածի իմաստով, հանքավայրը շահագործող ընկերությունը պատասխանատու է՝
Մեր գնահատմամբ՝ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերության պատասխանատու անձանց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (ապօրինի ձեռնարկատիրություն) հատկանիշներ, քանի որ 2010 թվականից սկսած Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է առանց օրենքով սահմանված կարգով հաստատված լիցենզիայի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով (աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը), քանի որ աշխատանքները տարվում են 2006 թվականին հաստատված փորձաքննական եզրակացությամբ նախատեսված՝ շրջակա միջավայրի պահպանության կանոնների էական խախտմամբ:
Սույն փաստաթուղթը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, որին պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ընթացք տրվի: Բոլոր կից փաստաթղթերը և հիմնավորումները կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը:
Բնապահպանները կրկին ահազանգում են
2010 թվականի հուլիսի 10-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը դիմել է միջազգային հեղինակավոր «Environmental Resource Management» ERM կազմակերպությանը, որպեսզի վերջինս իրականացնի Թեղուտի հանքավայրի շահագործման համար կազմված նախագծային փաստաթղթերի վերագնահատում: Նախագծային փաստաթղթերի վերագնահատում իրականացնելիս ERM-ը հիմնվել է ՀՀ օրենսդրությամբ, Համաշխարհային բանկի ստանդարտներով ամրագրված դրույթների և ստանդարտների վրա:
ERM-ը ամերիկյան մասնագիտացված կազմակերպություն է, որն իրականացնում է շրջակա միջավայրի հարցերին վերաբերող տնտեսական նախագծերի բնապահպանական, առողջապահական, անվտանգության հարցերով գնահատում և տրամադրում է խորհրդատվություն: Կազմակերպությունը գործում է 1971 թվականից սկսած, և աշխարհի 40 երկրներում ունի շուրջ 4000 աշխատակիցներ:
ERM-ի իրականացրած վերագնահատման արդյունքներով բացահայտվել են ոչ միայն 2006 թվականին ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի կողմից հաստատված ՇՄԱԳ-ի փորձաքննական դրական եզրակացության մութ կողմերը, այլև պարզ է դարձել, որ ներկայումս հանքավայրը շահագործվում է միանգամայն նոր՝ 2010 թվականին կազմված նախագծով, որը մշակվել է միջազգային «Ստարտկոնա», «Միկրոմայն» և «Կավոշգարեն» խորհրդատվական կազմակերպությունների օգնությամբ: 2010թ. նախագիծը չի անցել օրենքով սահմանված ընթացակարգերը և չի ենթարկվել բնապահպանական փորձաքննության: Այլ կերպ ասած՝ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է՝ առանց փորձաքննության ենթարկվելու:
Հաջորդիվ կներկայացվի առավել մանրամասն տեղեկատվություն ERM-ի կողմից վեր հանված փաստերի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք մեր ունեցած մի քանի կետեր, որոնք վկայում են Թեղուտի հանքավայրի շահագործման անօրինականության մասին:
1. 2010 թվականի նախագծով փոփոխության են ենթարկվել բացահանքի տրամագծերը և խորությունը: Մասնավորապես, 2006 թվականի նախագծով բացահանքի խորությունը նախատեսված էր 432 մետր, մինչդեռ նոր՝ 2010 թվականի նախագծով բացահանքի խորությունը կազմելու է 890 մետր: ERM-ի գնահատման համաձայն՝ 890 մետր խորությունը ծովի մակարդակից ցածր է (հիմք է ընդունվել Բալթիկ ծովի մակարդակը): Այնուհանդերձ, հանքավայրի շահագործման նախագծում բացակայում են Բալթիկ ծովի մակարդակից ավելի խորը հորատում իրականացնելու համար անհրաժեշտ մեթոդների, ինչպես նաև հանքավայրի ընդլայնման համար պահանջվող լրացուցիչ հողային ռեսուրսների վերաբերյալ բավարար տվյալները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը:
2. 2006 թվականի նախագծի համաձայն՝ մակաբացման աշխատանքների ընթացքում արտադրվելու էր 100,000,000-120,000,000 տոննա մակաբացման ապարներ, որը հավասար է 86,000,000 խորանարդ մետրի: Մակաբացման ապարների քանակի ավելացման վերաբերյալ նոր նախագծում բավարար չափով տեղեկատվություն ներկայացված չէ:
3. Մակաբացման ապարները տեղադրելու համար նախատեսված տարածքը կազմում էր 107.4 հեկտար: Նոր նախագծով՝ այդ տարածքը պետք է կազմի 162 հեկտար տարածք: Մակաբացման ապարները տեղադրելու համար նախատեսվում է ևս 30 հեկտար տարածք ձեռք բրել: Այսպիսով, նոր նախագծով բացահանքի ընդլայնման արդյունքում մակաբացման ապարների քանակն ավելանալու է, որոնց տեղադրման համար 2010 թվականի նախագծի համաձայն՝ պահանջվելու են նոր տարածքներ:
4. 2006 թվականի նախագծով հանքարդյունաբերական թափոնները տեղադրելու համար նախատեսված էր 214 հեկտար տարածք, որտեղ պետք է լցվեին 173,00,000 խորանարդ մետր պոչանք (թունավոր թափոններ): Սակայն 2010 թվականի նախագծով պոչանքի համար անհրաժեշտ տարածքը պետք է կազմի 250-280 հեկտար, քանի որ ավելացվելու են շահագործման ծավալները:
5. Նոր նախագծով փոփոխվել են հանքավայրի շահագործման բոլոր չափորոշիչները՝ հանքաքարի ծավալների մասին տվյալները, շահագործման տեխնիկական ցուցանիշները, լցակույտերի, հարստացման ֆաբրիկայի տեղադիրքերը, անտառահատումների ծավալները և այլն:
5. Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանի կողմից ստացված գրության համաձայն՝ «Թեղուտի հանքավայրի շահագործման համար 2010 թ. փոփոխված նախագիծը չի ներկայացվել ՀՀ Բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»: Նույն գրությամբ տեղեկացվել է նաև, որ Թեղուտի հանքավայրում ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից տեսչական ստուգումներ չեն իրականացվել:
Այսպիսով, ERM կազմակերպության կողմից իրականացված վերագնահատման արդյունքում պարզվել է, որ 2010 թվականին կազմված՝ Թեղուտի բացահանքի շահագործման հետևանքով՝
Օրենքի խախտումների հիմնավորումը.
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (հետայսու՝ ՇՄԱՓ օրենք) համաձայն՝ արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում առանց դրական փորձաքննական եզրակացության:
ՇՄԱՓ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ լիազորված մարմինը (բնապահպանության նախարարությունը) կարող է վերանայել կամ չեղյալ համարել փորձաքննական եզրակացությունը, եթե փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ: Տվյալ դեպքում, 2006 թվականին ներկայացված և հաստատված նախագծի համեմատ՝ ամբողջությամբ փոփոխվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության աստիճանը, ընդլայնվել են շահագործման ծավալները:
Նույն հոդվածով սահմանված է նաև, որ նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննական եզրակացության պայմանները խախտելու դեպքում լիազորված մարմինը պարտավոր է մասամբ կամ ամբողջովին փակել, կասեցնել կամ արգելել նախատեսվող գործունեության իրականացումը մինչև փորձաքննական եզրակացության համար համապատասխան պայմանների ապահովումը: Չնայած օրենքի հստակ պահանջին՝ բնապահպանական տեսչությունը որևէ քայլ չի ձեռնարկել՝ օրենքի պահաջը կատարելու համար:
Պետական պաշտոնյաներին և շահագործող ընկերության ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու պահանջի հիմնավորումը.
Այսպիսով, ավելի քան 2 տարի է Թեղուտի հանքավայրը շահագործվում է առանց թույլտվության՝ Հայաստանի Հանրապետությանը, Թեղուտ և Շնող համայնքներին և համայնքի բնակիչներին պատճառելով առանձնապես խոշոր ծավալների նյութական վնասներ: Գտնում ենք, որ պետական պատասխանատու մարմինների և հանքավայրը շահագործող ընկերության ղեկավարության գործողություններում առկա են քրեական հանցագործության հատկանիշներ:
ա/ Մասնավորապես, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բնապահպանական պետական տեսչության պարտավորություններն են՝
- արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իր իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք.
- բնապահպանական օրենսդրության խախտում հայտնաբերելիս օրենքով սահմանված դեպքերում և կարգով անցկացնել քննություն.
- հանցագործության հատկանիշներով բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերի մասին իրազեկել իրավապահ մարմիններին:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանից ստացված գրությունից հետևում է, որ բնապահպանական պետական տեսչությունը չի կատարել իր վրա դրված պարտականությունները: Մեր գնահատմամբ՝ պետական պատասխանատու պաշտոնյաների արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով (պաշտոնեական անփութությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներ: Պաշտոնատար անձանց կողմից բացարձակ անտարբերությունը զուգորդվում է նաև բարձր կոռուպցիոն ռիսկերով, ինչը ևս պետք է լինի իրավապահ մարմինների քննության առարկա:
բ/ ՇՄԱՓ օրենքի 19-րդ հոդվածի իմաստով, հանքավայրը շահագործող ընկերությունը պատասխանատու է՝
- փորձաքննության ներկայացվող նյութերի ամբողջականության, ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ նյութերի ևփաստաթղթերի ներկայացման,
- փորձաքննական եզրակացության պահանջների կատարման,
- նախատեսվող գործունեությունը կամ հայեցակարգը հասարակայնությանը ներկայացնելու համար: