Ազգային բևեռի քաղաքական վերակազմակերպման նախագիծ «Հայազն» միությունից
Հարգելի ընկեր, 1988-ին սահմանած քաղաքական նպատակները Հայությունն իրականացրել էր արդեն 1994-ին: Եվ հիմա, գրեթե երկու տասնամյակ, մենք աննպատակ գոյություն ենք քարշ տալիս: Արդյունքում կրում ենք ծանր կորուստներ: Վաղուց չենք մասնակցում մեր պետության կառավարմանը: Շարունակում ենք թալանվել, չենք աշխատում ու լքում ենք երկիրը: Մեր անունից բանակցում են ազատագրված հայրենի տարածքը հանձնելու մասին, հրաժարվում են մեր ինքնիշխանությունից` ինտեգրվելով սրան
-նրան: Կորցնում ենք արժանապատվությունն ու բարոյական դիմագիծը: Հայտնի է, որ մեր քաղաքական համակարգի միակ իշխանական բևեռում հավաքված են ինքնահավան ու կարճատես նյութապաշտներ, որոնց համար քաղաքականությունը թալանն է ու թալանելու հնարավորությունների պահպանումը: Մերթ ընդ մերթ նրանց ընդդիմանում է ռևանշիստների հերթական խումբը, որը, հանդես գալով ամբոխահաճ դատարկաբանությամբ, մեզ է մատուցում հերթական «ազգափրկիչ» կուռքին: Իսկական գաղափարների բացակայության պայմաններում որպես գաղափարախոս են ներկայանում արևմտյան հնացած և կեղծ տեսությունները նմանակող գավառամիտները: Իսկ ազգային միտքը, ազգային կազմակերպությունը և ազգային շարժումը կարծես քնած լինեն: Մենք, լավագույն դեպքում, հպարտանում ենք մեր հեռավոր կամ մոտակա անցյալով, բայց շատ քիչ բան ենք անում մեր ապագայի համար: Այնինչ մեզ սոսկ իշխանափոխություն չի անհրաժեշտ, այլ ամենաիսկական հեղափոխություն: Դրա արդյունքում իսկապես ազգային պետություն է անհրաժեշտ կերտել` համազգային ներուժը համախմբող և բարդագույն հիմնախնդիրները լուծող կառավարությամբ: Քաղաքական ճգնաճամի և ամայացող քաղաքական դաշտի ֆոնին մենք ազգային բևեռը վերակազմակերպելու կարիք ունենք: Անհրաժեշտ են համախմբող ազգային գաղափարներ և նպատակներ, դրանք հետապնդող ազգային կառույց` ստվար անդամությամբ, ինքնավար և ինքնաբավ, գործիչների և առաջնորդների ազգընտիր փաղանգով: Այնպիսի կառույց է անհրաժեշտ, որն ունակ կլինի ձեռնոց նետել ողջ քաղաքական դաշտին, կունենա բավարար ժողովրդական աջակցություն անցնելու համար ընդդիմությունափոխություն-իշխանափոխություն-հեղափոխական բարեփոխումներ դժվարին ճանապարհը: Ի մտի ունենալով այդ ճանապարհը, այսօր, «Հայազն» միությունը քաղաքական առաջարկություն ունի: Մենք պատրաստվում ենք հանրությանը ներկայացնել ազգային-քաղաքական ծրագրի մեր տարբերակը, համակիր ամենալայն շրջանակի մասնակցությամբ ընտրել և հանրությանը ներկայացնել ազգային գործիչների մի թիմ, և արձանագրել տվյալ ծրագրի և թիմի հանդեպ ժողովրդական աջակցության աստիճանը, այդ թվում մասնակցելով տարբեր ընտրությունների: Ծանոթացեք մեր ծրագրի, կանոնադրության նախագծերին, մասնակցեք դրանց, ինչպես նաև մարտավարության մասին քննարկումներին և ցանկության դեպքում միացեք կազմակերպական շինարարությանը արդեն առաջին փուլում: Հաշվի առնելով անցյալի փորձը, չգերագնահատելով մեր ներկա հնարավորությունները և գիտակցելով հավակնոտ երևալու վտանգը, այնուամենայնիվ կարևոր և տեղին ենք համարում մեր կազմակերպական քայլերը: Իսկ թե ինչպիսին կլինի ազգային բևեռի քաղաքական կառույցի վերջնական տեսքը, կձևավորվի՞ այն «Հայազն» միության առաջարկած, թե՞ որևէ այլ կազմակերպական հարթակի ու քաղաքական պլատֆորմի հիման վրա, թե՞ կհամատեղի մի քանի նախաձեռնություներ, ցույց կտա ժամանակը: Սպասում ենք ինչպես աջակցող, այնպես էլ քննադատող արձագանքների:
Ազգային բևեռի քաղաքական վերակազմակերպման նախագիծ «Հայազն» միությունից
Հարգելի ընկեր,
1988-ին սահմանած քաղաքական նպատակները Հայությունն իրականացրել էր արդեն 1994-ին: Եվ հիմա, գրեթե երկու տասնամյակ, մենք աննպատակ գոյություն ենք քարշ տալիս: Արդյունքում կրում ենք ծանր կորուստներ: Վաղուց չենք մասնակցում մեր պետության կառավարմանը: Շարունակում ենք թալանվել, չենք աշխատում ու լքում ենք երկիրը: Մեր անունից բանակցում են ազատագրված հայրենի տարածքը հանձնելու մասին, հրաժարվում են մեր ինքնիշխանությունից` ինտեգրվելով սրան
-նրան: Կորցնում ենք արժանապատվությունն ու բարոյական դիմագիծը:
Հայտնի է, որ մեր քաղաքական համակարգի միակ իշխանական բևեռում հավաքված են ինքնահավան ու կարճատես նյութապաշտներ, որոնց համար քաղաքականությունը թալանն է ու թալանելու հնարավորությունների պահպանումը: Մերթ ընդ մերթ նրանց ընդդիմանում է ռևանշիստների հերթական խումբը, որը, հանդես գալով ամբոխահաճ դատարկաբանությամբ, մեզ է մատուցում հերթական «ազգափրկիչ» կուռքին: Իսկական գաղափարների բացակայության պայմաններում որպես գաղափարախոս են ներկայանում արևմտյան հնացած և կեղծ տեսությունները նմանակող գավառամիտները: Իսկ ազգային միտքը, ազգային կազմակերպությունը և ազգային շարժումը կարծես քնած լինեն: Մենք, լավագույն դեպքում, հպարտանում ենք մեր հեռավոր կամ մոտակա անցյալով, բայց շատ քիչ բան ենք անում մեր ապագայի համար: Այնինչ մեզ սոսկ իշխանափոխություն չի անհրաժեշտ, այլ ամենաիսկական հեղափոխություն: Դրա արդյունքում իսկապես ազգային պետություն է անհրաժեշտ կերտել` համազգային ներուժը համախմբող և բարդագույն հիմնախնդիրները լուծող կառավարությամբ:
Քաղաքական ճգնաճամի և ամայացող քաղաքական դաշտի ֆոնին մենք ազգային բևեռը վերակազմակերպելու կարիք ունենք: Անհրաժեշտ են համախմբող ազգային գաղափարներ և նպատակներ, դրանք հետապնդող ազգային կառույց` ստվար անդամությամբ, ինքնավար և ինքնաբավ, գործիչների և առաջնորդների ազգընտիր փաղանգով: Այնպիսի կառույց է անհրաժեշտ, որն ունակ կլինի ձեռնոց նետել ողջ քաղաքական դաշտին, կունենա բավարար ժողովրդական աջակցություն անցնելու համար ընդդիմությունափոխություն-իշխանափոխություն-հեղափոխական բարեփոխումներ դժվարին ճանապարհը:
Ի մտի ունենալով այդ ճանապարհը, այսօր, «Հայազն» միությունը քաղաքական առաջարկություն ունի:
Մենք պատրաստվում ենք հանրությանը ներկայացնել ազգային-քաղաքական ծրագրի մեր տարբերակը, համակիր ամենալայն շրջանակի մասնակցությամբ ընտրել և հանրությանը ներկայացնել ազգային գործիչների մի թիմ, և արձանագրել տվյալ ծրագրի և թիմի հանդեպ ժողովրդական աջակցության աստիճանը, այդ թվում մասնակցելով տարբեր ընտրությունների:
Ծանոթացեք մեր ծրագրի, կանոնադրության նախագծերին, մասնակցեք դրանց, ինչպես նաև մարտավարության մասին քննարկումներին և ցանկության դեպքում միացեք կազմակերպական շինարարությանը արդեն առաջին փուլում:
Հաշվի առնելով անցյալի փորձը, չգերագնահատելով մեր ներկա հնարավորությունները և գիտակցելով հավակնոտ երևալու վտանգը, այնուամենայնիվ կարևոր և տեղին ենք համարում մեր կազմակերպական քայլերը: Իսկ թե ինչպիսին կլինի ազգային բևեռի քաղաքական կառույցի վերջնական տեսքը, կձևավորվի՞ այն «Հայազն» միության առաջարկած, թե՞ որևէ այլ կազմակերպական հարթակի ու քաղաքական պլատֆորմի հիման վրա, թե՞ կհամատեղի մի քանի նախաձեռնություներ, ցույց կտա ժամանակը:
Սպասում ենք ինչպես աջակցող, այնպես էլ քննադատող արձագանքների:
«Հայազն» միություն