Գրող Արփի Ոսկանյանը դիմել է ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով «1in.am» լրատվական կայքի դեմ: «iLur.am»-ի հետ զրույցում Ոսկանյանն ասել է, որ ինքը պատրաստվում է նաև քաղաքացիական հայցով դիմել դատարան՝ իրեն հասցված նյութական եւ բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով:
««Հայկական ժամանակում» տպագրվել է քաղաքական հանելուկ վերնագրով բանաստեղծությունը, որտեղ կոնկրետ անձի նշում չկա, գեղարվեստական ստեղծագործություն է: 1in.am-ը վերցրել, արտատպել է առանց իմ թույլտվության, իմ գիտության, գումարել է դրանց իր մեկնաբանությունները, դրել է կոնկրետ մարդու լուսանկար՝ Գագիկ Ծառուկյանին վերագրելով, հասցեագրելով իմ բանաստեղծությունը: Բանաստեղծության բառերով երգի մրցույթ է հայտարարվել՝ խոստանալով 1500 դոլար մրցանակ»,- ասաց Ոսկանյանը:
Նա պատմեց, որ նույն օրը զանգահարել է խմբագրություն և պահանջել հանել լուսանկարը և, ընդհանրապես, բանաստեղծությունը, բայց ասել են, որ դա բացառվում է, որովհետև իրենք արտատպել են հղումով: Արփի Ոսկանյանը պնդում է, որ հղման կարգը վերաբերում է միայն օրվա լուրերին և ոչ մի կերպ՝ գեղարվեստական ստեղծագործություններին:
«Խմբագրի համարը ինձ չեն տվել, խմբագիրը չի բարեհաճել ինձ հետ խոսել, ես նրան երկու նամակ եմ գրել, երկուսն էլ մնացել են անպատասխան, գնացել եմ խմբագրություն, էլի չի հաջողվել տեսնել Արման Բաբաջանյանին ու որևէ կերպ լուծել այդ հարցը: Զգուշացրել եմ իրենց, որ եթե չհանդիպի ինձ հետ, չլուծի այդ հարցը, դիմելու եմ իրավապահ մարմիններին: Պատասխան չեմ ստացել ու դիմել եմ ոստիկանություն»,- ասաց Ոսկանյանը՝ հավելելով, որ օրերս ոստիկանությունը կպատասխանի՝ հարուցվո՞ւմ է քրեական գործ, թե՞ ոչ:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելը առաջացնում է տուգանք մինչեւ 500.000 դրամի չափով, 1-2 ամիս ժամկետով կալանք կամ ազատազրկում մինչեւ 1 տարի ժամկետով:
Գրող Արփի Ոսկանյանը դատի է տվել «1in.am»–ին

ilur.am