Լրահոս

15.12.2012 13:37


Գրասենյակային օդը առողջության համար վտանգավոր է

Գրասենյակային օդը առողջության համար վտանգավոր է

Բոստոնի համալսարանի հանրային առողջության դպրոցի մի խումբ գիտնականներ՝ Մայքլ Մակլինի գլխավորությամբ, պարզել են, որ գրասենյակի օդը  մարդու առողջության համար վտանգավոր է:  Գիտնականները  4 օր շարունակ 31 գրասենյակից օդի նմուշներ են հավաքել, իսկ  31 աշխատողից էլ՝ արյան նմուշ, և ուղարկել փորձաքննության:

Նրանք պարզել են, որ օդը թունավոր միացություններ (այդ թվում՝ ֆտորի) է պարունակում, որոնք հանդիպում են կահույքում, սննդի փաթեթներում և ներկում: Այդ միացություններից գտել նաև աշխատողների արյան մեջ: Ի դեպ, ԱՄՆ-ի բնակչության 95 տոկոսի արյան մեջ  տվյալ միացություններն առկա են: Հետևությունն այն է, որ երկարատև գրասենյակային աշխատանքը առողջության համար վտանգավոր է, և ցանկալի է լավ օդափոխել աշխատասենյակներն ու ընդմիջմանը դուրս գալ: 

Այս խորագրի վերջին նյութերը