Լրահոս

15.12.2012 12:01


Այսօր նշվում է Թեյի միջազգային օրը

Այսօր նշվում է Թեյի միջազգային օրը

Ամեն տարի դեկտեմբերի 15-ին նշվում է Թեյի միջազգային օրը (International Tea Day)՝ նպատակ ունենալով կառավարությունների և մարդկության ուշադրությունը հրավիրել թեյի վաճառքի խնդիրներին, ինչպես նաև ընդգծել թեյի արտադրության  և սպառողների փոխկապակցվածությունը:

Դեկտեմբերի 15-ի օրն ընտրելու որոշումը ընդունվել է 2004-ի Մումամբայում և 2005-ին Բրազիլիայում տեղի ունեցող Համաշխարհային հասարակական ֆորումներում՝ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և արհմիությունների քննարկումներից հետո:
Ենթադրվում է, որ թեյը որպես ըմպելիք հայտնագործվել է Չինաստանի կայսր Շենոմ Նունգոյի կողմից, մոտավորապես մ.թ.ա. 2737-ին, երբ կայսրը թեյի տերևները լցրել է եռացող ջրի մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը