Չիլիի իշխանությունները ներողություն են խնդրել դատավորից, որին սեռական կողմնորոշման պատճառով զրկել էին ծնողական իրավունքից
ԲԻ-ԲԻ-ՍԻ-ն հայտնում է, որ Չիլիի կառավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել դատավոր Քարեն Աթալեից։ Նրան ` երեք աղջիկների մորը, 2004թ. մայրական իրավունքից զրկել էին սեռական կողմնորոշման պատճառով։
Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը Չիլիի պաշտոնատար անձանց ավելի վաղ մեղադրել էր դատավորի նկատմամբ կատարվածի համար և Սանտյագոյին պարտավորեցրել Աթալեին 70 հազ. դոլար վճարել՝ որպես փոխհատուցում կրած հոգեկան վնասի համար:
2012թ. Չիլիում գործողության մեջ է մտել սեռական կողմնորոշման և կրոնական իրավունքների ոտնահարման դեմ օրենքը: