Լրահոս

15.12.2012 11:03


ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Կոնեկտիկուտի դպրոցում տեղի ունեցած ոճրագործությունը

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Կոնեկտիկուտի դպրոցում տեղի ունեցած ոճրագործությունը

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հրեշավոր է անվանել ԱՄՆ–ի Կոնեկտիկուտ նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած ոճրագործությունը։ Նախօրեին 20–ամյա մի երիտասարդ տանը սպանել էր իր մորը, այնուհետև ներխուժել տարրական դասարաններից մեկը և կրակահերթ բացել։  28 մարդ զոհվել էր։ Նրանցից 20–ը 5–10 տարեկան էին։ Վերջում էլ այդ երիտասարդն ինքնասպան էր եղել։

Այս խորագրի վերջին նյութերը