Մարդասպանն ուղիղ երեխաների վրա է կրակել` զոհերի թիվը հասնում է 28-ի
ԱՄՆ-ում քառօրյա սուգ է հայտարարվել: Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի 20-ամյա բնակիչ Ադամ Լանզան սպանել է դպրոցներից մեկի ուսուցիչներին և աշակերտներին: Նախնական տվյալներով զոհերի թիվը հասնում է 28-ի: Մարդասպանը չի խնայել անգամ սեփական մորը, որն աշխատում էր այդ նույն դպրոցում: Իջեցվել են երկրի դրոշները, Բարաք Օբաման խոստացել է խիստ վերահսկողություն սահմանել զինամթերքի օգտագործման հարցում:
20-ամյա հանցագործը զինված է եղել 2 ատրճանակով `«Glock» և «Sig Sauer», ինչպես նաև «Bashmaster» զենքով, որոնցով էլ սառնասրտորեն սպանել է 20 երեխայի և 6 մեծահասակի: Տուժողների մեծ մասը եղել է հենց իր մոր խմբից: Կրակողը հստակ իմացել է, թե ուր է գնում. նա հագել է սև զգեստ և զրահաբաճկոն: Հանցավայրում նրան ևս մահացած են գտել: Բացի մորից՝ նա սպանել է նաև դպրոցի տնօրենին, ուսմասվարին և մանկավարժներից մեկին, մյուսը վիրավոր է:
Ադամ Լանզան հենց այդ դպրոցն է ավարտել 2006թ.: «Թվիթերում» գտել են նրա ձայնագրությունը, որում ասվում է. «Ես ուրախ կլինեի, եթե այս աշխարհից հեռանայի 2 շաբաթ հետո»: Այս ձայնագրությունը այժմ ծառայում է որպես միակ փաստ: