Լրահոս

15.12.2012 09:57


«Ժողովուրդ». «ՀՅԴ-ի նիստին միջադեպ է տեղի ունեցել Արմեն Ռուստամյանի և Արտյուշա Շահբազյանի միջև»

«Ժողովուրդ». «ՀՅԴ-ի նիստին միջադեպ է տեղի ունեցել Արմեն Ռուստամյանի և Արտյուշա Շահբազյանի միջև»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նախօրեին ՀՅԴ նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Քննարկման ընթացքում վիճաբանություն է սկսվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի և Արտյուշա Շահբազյանի միջև: Շահբազյանը խոսակցության ժամանակ նշել է, թե Ռուստամյանի դիրքորոշումն իր համար անհասկանալի է` Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունների հետ կապված: Դրանից էլ ծագել է Ռուստամյանի ու Շահբազյանի լեզվակռիվը: Վեճն այնքան է «թեժացել», որ նրանց խոսակցությանը խառնվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը և հորդորել հանգստանալ: Հովհաննիսյանը նշել է, թե իրենց կուսակցությունը մշտապես աչքի է ընկել իր պարկեշտությամբ, և նման բան իրենք չեն կարող հանդուրժել: Միջադեպի հետ կապված` թերթը փորձել է զրուցել Ա. Ռուստամյանի և Ա. Շահբազյանի հետ, սակայն նրանք թերթի հեռախոսազանգերին այդպես էլ չեն պատասխանել: Իսկ Վ. Հովհաննիսյանը նշել է, թե իր տեղն անհարմար է, և չի կարող որևէ բան մեկնաբանել:

Այս խորագրի վերջին նյութերը