«Հարմար առիթ է ԱՄՆ–ում վարչապետի տված հավաստիացումները «գործի մեջ» ստուգելու համար»
Մարտունի, Սևան և Ջերմուկ քաղաքների բնակիչները դիմել են վարչապետին, որպեսզի Սևանա լճի ավազանը և Ջերմուկ քաղաքը ճանաչվեն որպես Ամուլսարի հանքավայրի շահագործման համար ազդակիր համայնքներ:
ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ընդունած վարչական ակտերով թույլատրվել է շահագործել Ջերմուկ քաղաքին հարակից եւ Սեւանա լճի ջրահավաք ավազանում գտնվող Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրը:
Միևնույն ժամանակ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի՝ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը քննության է առել և բացասական եզրակացություն է տվել Ամուլսարի շահագործման նախագծին այն հիմնավորմամբ, որ շահագործման հետևանքով առաջացած թափոններում պարունակվող վտանգավոր բաղադրիչները Որոտանի գետահունով և Որոտան-Արփա-Սեւան թունելով կհասնեն նաև Սեւանա լիճ:
Չնայած Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ հավաստվում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով Սեւանա լճի ավազանի բնակչությունը ենթարկվելու է անմիջական ազդեցության, այնուհանդերձ, Սեւանա լճին հարակից համայնքները չեն ճանաչվել որպես ազդակիր համայնքներ եւ չեն մասնակցել հասարակական լսումներին:
Նույն կերպ, Ջերմուկ համայնքը ևս չի ճանաչվել որպես հանքավայրի շահագործման նախագծի ազդակիր համայնք: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանի կողմից ստացված գրության համաձայն՝ «... Ջերմուկ քաղաքն ազդակիր համայնք չանաչելու և այնտեղ հասարակական լսումներ անցկացնելու ժամկետներն արդեն անցել են»:
Հիշեցնենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ ազդակիր համայնք է համարվում շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա մարզի (մարզերի), համայնքի (համայնքների) բնակչությունը: Նույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն լիազոր պետական մարմնի (ՀՀ բնապահպանության նախարարության) պարտավոր է նախատեսվող գործունեության վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ազդակիր համայնքի ղեկավարներին իրազեկ պահել նախատեսվող գործունեության իրականացման նախաձեռնության մասին:
Կարծես հարմար առիթ է ստեղծվել Միացյալ Նահանգներում վարչապետի տված հավաստիացումները «գործի մեջ» ստուգելու համար: