Հոգեբան Ալբերտ Նալչաջյանը «Արմատ» ակումբում, խոսելով հայ-թուրքկան հարաբերությունների մասին, ասել է, որ մինչև չհասկանանք թուրքերի էթնոհոգեբանությունը, հարաբերություններ հաստատելու մասին խոսք անգամ լինել չի կարող։
-Դուք գիտե՞ք՝ ինչ ազգային հոգեբանություն ունեն թուրքերը, ինչ հետին նպատակներ և մտադրություններ, և ինչպե՞ս կիրկանացնեն հայերի նկատմամբ այդ մտադրությունները։ Պետք չէ մոռանալ անցյալը,-ասել է նա։
Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանն էլ ասել է, որ սահմանի բացումը ձեռնտու է ավելի շատ Թուրքերին, և ոչ մի տնտեսական զարգացում էլ Հայաստանի համար չի լինի։
-Ձևավավորվող հայկական տնտեսությունը աղետալի կերպով քանդվելու է։ Սահմանի բացման դեպքում ռուսական սահմանապահ զորքը դառնում է ավելորդ, և հաջորդ քայլը լինելու է Ռուսաստանի ռազմակայանը Հայաստանից դուրս բերելը, որից հետո Հայաստանի վրա թուրքական ճնշումները դառնալու են բազմապատիկ,-ասել է նա։
«7 օր»-ի հարցին, թե ի՞նչ է լինելու հայ-թուրքկան հարաբերություններում ֆուտբոլային դիվանագիտության ճակատագիրը՝ Լևոն Շիրինյանն է՛լ, Ալբերտ Նալչաջյանն է՛լ պատասխանել են, թե սահմանը չի բացվելու։
-Վե՛րջ ֆուտբոլային դիվանագիտությանը,-ասել են նրանք։
Վե՞րջ ֆուտբոլային դիվանագիտությանը