Լրահոս

14.12.2012 17:03


Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի առջև բողոքի գործողություն է

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի առջև բողոքի գործողություն է

Այսօր մեկնարկել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը: Քոլեջի դիմաց հավաքված ուսանողներն ու դասախոսները բողոքում են մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած, այժմ քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանի դեմ։ 

Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի տնօրենի մրցույթին մասնակցում են քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը, Թերլեմեզյանի դասախոս Դավիթ Դավթյանը և «Հայբուսակ» համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանը:
Քոլեջի ուսանողության ու դասախոսական կազմի որոշ հատված չի ցանկանում  Աննա Մնացականյանին տեսնել տնօրենի պաշտոնում՝ պնդելով, որ վերջինս որևէ կապ չունի արվեստի հետ: Նա մասնագիտությամբ կիբեռնետիկ է, պաշտպանել է գիտական թեզ «Մանկատան շրջանավարտների սոցիալականցման էթնոմշակութային առանձնահատկությունները» թեմայով:

Այս խորագրի վերջին նյութերը