Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լեհաստանի, Շվեդիայի ևԲուլղարիայի արտգործնախարարների հետ
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիի, Կարլ Բիլդտիև Նիկոլայ Մլադենովի հետ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի հետ Հայաստանը կապում են ավանդական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, իսկ ներկայումս առկա է արդյունավետ համագործակցություն թե՛ երկկողմ,թե՛ բազմակողմ ձևաչափերում: Նախարարը կարևորեց փոխգործակցությունը Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ծավալուն օրակարգին և արձանագրվեց, որ մի շարք ուղղություններով առկա է բավականին լավ առաջընթաց և վերահաստատվեց նպատակադրվածությունը Արևելյան գործընկերության շրջանակներում խորացնելու և զարգացնելու փոխգործակցությունը:
Երկուստեք կարևորվեց համատեղ ջանքերի գործադրումը մինչև 2013թ. նոյեմբերինՎիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուվերաբերյալ բանակցությունները ավարտին հասցնելու ուղղությամբ:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին, որ ԵՄ հետ հաջողությամբ ավարտվել ենմուտքի արտոնագրերի դյուրացման շուրջ համաձայնագրի բանակցությունները և մոտակաօրերին նախատեսվում է այն ստորագրել:
Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացումը:
Բանակցությունների օրակարգում էին մի շարք միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ: Մասնավորապես մտքեր փոխանակվեցին Սիրիայում առկա իրավիճակի,սիրիահայության խնդրիների շուրջ:
Նախարար Նալբանդյանը գործընկերներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի ևմիջազգային հանրության ջանքերը: