Լրահոս

17.06.2009 16:06


Հայկ Բաբուխանյան. «Երևանի ավագանու ընտրությունները խթան հանդիսացան համաներման համար»

Հայկ Բաբուխանյան. «Երևանի ավագանու ընտրությունները  խթան հանդիսացան համաներման համար»

Համաներում կիրառելու մասին «Հայելի» ակումբում իրենց կարծիքն են հայտնել Աշոտ Բլեյանը և Հայկ Բաբուխանյանը։

Ա. Բլեյանն ասել է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մարտի 1-ի բռնի գործողություններին անմիջական մասնակցություն չեն ունեցել, համաներմամբ անհապաղ ազատ պետք է արձակվեն.

-Միմիայն սրանով հնարավոր կլինի նոր, մաքուր էջից սկսել։ Այսինքն՝ կունենանք փաթեթային լուծում։ Այլապես՝ իրավական մեխանիզմները շատ բարդ են, և ես որևէ մի հեռանկար չեմ տեսնում։

 ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն էլ համաներումն անվանել է մարդասիրական քայլ, որը որոշակիորեն փոխում է երկրի բարոյահոգեբանական և ներքաղաքական իրավիճակը.

-Բավականին բարդ իրավիճակում է իրականցվում համաներումը, քանի որ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը, ինքնըստինքյան, արդեն վատ նախադրյալ է՝ երկրում քրեական ֆոնի աճի առումով։ Բայց ողջունում եմ երկրի նախագահի քաղաքական կամքը։

Հ. Բաբուխանյանը համաներման կիրառումը չի դիտում միայն մարտի 1-ի իրադարձությունների պրիզմայով, քանի որ նախ՝ համաներմանը տասնյակ հազարավոր այլ մարդիկ էլ են սպասում, և հետո՝ այն պետք է շատ ավելի վաղ կիրառվեր, սակայն ներքաղաքական անկայուն վիճակի պատճառով հետաձգվել էր։

ՍԻՄ նախագահն ասել է, որ Երևանի ավագանու ընտրությունները կայունացրեցին ներքաղաքական իրավիճակը, հստակեցրեցին քաղաքական ուժերի դիրքերը և, փաստորեն, որոշակորեն խթան հանդիսացան համաներում հայտարարելու համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը