Լրահոս

14.12.2012 15:03


«Մատաղիսի գործով» վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 18-ին

«Մատաղիսի գործով» վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 18-ին

«Մատաղիսի գործով» ընթացող դատավարության շրջանակներոում զինծառայողներ Մովսես Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեջ մեղադրվող երեք նախկին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի վճիռը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի դեկտեմբերի 18-ին ժամը 14:00-ին: Այսօրվա դատական նիստում դատարանը լսել է պաշտպանական կողմին: 


Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել «Մատաղիսի» զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։

Այս խորագրի վերջին նյութերը