«Վրացական երազանքի» նախագահի թեկնածուն կարող է լինել Վախթանգ Խմալաձեն
«Վրացական երազանքը» 2013թ. նախագահական ընտրություններում թեկնածու չի փնտրի դաշինքից դուրս»,–հինգշաբթի հայտարարել է դաշինքի պատգամավոր Դավիդ Բերձենիշվիլին:
«2013թ. նախագահական ընտրություններում կհաղթի «Վրացական երազանքի» ցանկացած թեկնածու»,-«Վզգլյադ»–ի փոխանցմամ՝ ասել է Բերձենիշվիլին` հերքելով վարկածները, թե «Վրացական երազանքի» թեկնածուն կարող է լինել խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: «Եթե մենք դառնանք խորհրդարանական հանրապետություն, ապա, ինչպես վարչապետ Իվանիշվիլին արդեն իսկ ասել է, ամենահավանական թեկնածուն Վախթանգ Խմալաձեն կլինի »,-հայտարարել է Բերձենիշվիլին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին նախագահական ընտրություններում լինելու է Սահակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցության թեկնածուն: Սահակաշվիլին ինքը երկրորդ ժամկետից հետո այլևս չի կարող առաջադրվել: