Լրահոս

17.06.2009 16:04


50 միլիոն եվրո վարկ՝ 10 տարի ժամկետով

50 միլիոն եվրո վարկ՝ 10 տարի ժամկետով

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և KfW Զարգացման բանկի միջև ստորագրված համաձայնագրով 50 մլն եվրոյին համարժեք ցածր տոկոսադրույքով փոխառություն կտրամադրի Ընկերությանը՝ 10 տարի ժամկետով: Այս մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կոմերցիայի և արտաքին կապերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Վահե Հարությունյանը:
Նրա խոսքերով, այդ միջոցները պետք է ուղղվեն Հայաստանի գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի վերակառուցման և զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը: Փոխառության գերակշիռ մասը կուղղվի անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ գազաբաշխիչ համակարգում անհատական ազդանշանային սարքեր և վթարային անջատիչ կափույրներ տեղադրելու շնորհիվ: Միջոցներ կհատկացվեն նաև Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի հզորությունների ընդլայնման համար: Ըստ Վ. Հարությունյանի, համաձայնագրի կնքման գրավականը «ՀայՌուսգազարդ»-ի բարի համբավն է, ինչպես նաեւ ERNST & YOUNG միջազգային աուդիտորական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ»-ի համախմբված ֆինանսական հաշվետվություններին տրված դրական եզրակացությունն է:
KfW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կարապետ Գևորգյանը նշել է, որ բանկը ընդհանուր առմամբ Հայաստանին տրամադրել է 200 մլն եվրոյից ավելի գումարի չափով վարկ, և դա իր մեծությամբ նախադեպը չունեցող վարկ է և կազմում է ՀՀ-ում բանկի ամբողջ վարկային պորտֆելի մոտ 25 տոկոսը: «Համոզված եմ, որ այս փոխառությունը կօգտագործվի նախանշված նպատակներին համապատասխան, եւ դա կլինի ոչ միայն առաջին, այլ նաև ոչ վերջին վարկը ընկերությանը մեր կողմից», - ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը