Լրահոս

14.12.2012 13:35


Պարզաբանումներ Բնապահպանության նախարարության իրավասության շրջանակներում պատգամավորի հայտարարության վերաբերյալ

Պարզաբանումներ Բնապահպանության նախարարության իրավասության շրջանակներում պատգամավորի հայտարարության վերաբերյալ

Սևանա լճի էկոհամակարգում ընթացող գործընթացները վերահսկելու և կառավարման բնագավառում համապատասխան որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է անընդհատ գնահատել Սևանա լճի կենսաբազմազանության առկա վիճակը` համապատասխան գիտատեխնիկական և մշտադիտարկումային աշխատանքների իրականացման միջոցով:

Այդ անհրաժեշտությունն օրենսդրորեն ամրագրված է ՙՍևանա լճի մասին՚, ՙՍևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՚ ՀՀ օրենքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N205-Ն (ՙՍևան՚ ազգային պարկի կառավարման պլան)  և 2010 թվականի հունիսի 24-ի  N 876-Ն (ՙՀայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին՚) որոշումներով և այլ իրավական ակտերով:

Սկսած 1996 թվականից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ ԳԱԱ համապատասխան կառույցների կողմից, ՙՍևանա լճում և նրա  ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում՚ ծրագրի շրջանակներում, իրականացվում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի ձկնատեսակների և խեցգետնի պաշարների հաշվառում, ինչպես նաև դրանց պոպուլյացիոն ու կենսաբանական առանձնահատկությունների հետազոտություններ: Նշված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները  թույլ են տալիս իրականացնել Սևանա լճի կենսաբազմազանության առկա վիճակի գնահատումը: 

Այս խորագրի վերջին նյութերը