Լրահոս

14.12.2012 13:27


Կադրային փոխատեղումներ ՀՀ զինվորական դատախազությունում

Կադրային փոխատեղումներ ՀՀ զինվորական դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի` 2012թ. դեկտեմբերի 13-ի հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության  առաջին դասի խորհրդական Արազի Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` անձնական դիմումի համաձայն, իսկ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել Արտավազդ Հարությունյանը` ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի պետի պաշտոնից: Վերջինիս փոխարեն նշված բաժնի պետ է նշանակվել Գևորգ Համբարձումյանը` ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: Իսկ Սեւանի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Համբարձում Մելիք-Սարգսյանը` ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել նաեւ մի քանի այլ  փոխատեղումներ:

Մասնավորապես` Գրիգոր Էլիզբարյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազ` ազատվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ Շիրակի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Թևոս Միրզաբեկյանը` ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Ստեփան Մանուշակյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ` ազատվելով Գորիսի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ Գորիսի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Տիգրան Սարգսյանը` ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Այս խորագրի վերջին նյութերը