Լրահոս

14.12.2012 12:59


Ոստիկանությունը բացահայտել է Ջասթին Բիբերի դեմ դավադրությունը

Ոստիկանությունը բացահայտել է Ջասթին Բիբերի դեմ դավադրությունը

Ինչպես հայտնում է «Էյ–Բի–Սի» հեռուստաընկերությունը, ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է մի դավադրությու, որի նպատակն է եղել կանադացի հայտնի փոփ-կատարող և երիտասարդների կուռք  Ջասթին Բիբերի սպանությունը:

Հետաքննության տվյալներով՝   կազմակերպիչը 45-ամյա Դանա Մարտինն է, որը Նյու Մեքսիկոյի բանտերից մեկում ցմահ ազատազրկման պատիժն է կրում բռնաբարության և սպանության հոդվածով: Ինչպես գրում են ԶԼՄ-ները նա  երկրպագել է Բիբերին և իր ոտքին նրա պատկերով դաջվածք էր արել:

Ոստիկանությունը ենթադրում է, որ հանցագործը ցանկացել է սպանել նրան և դրանով իսկ մեծ ճանաչում ձեռք բերել: Նշվում է նաև, որ Մարտինի մտադրությունը առանձնանում է մեծ դաժանությամբ. նա մտադիր է եղել  Բիբերին խեղդելուց առաջ ամորձատել:

Ոստիկանությունը ձերբակալել է այն երկու հանցագործներին, ովքեր պետք է կատարեին Մարտինի պատվերը: 

Այս խորագրի վերջին նյութերը