Օբամա. Ռայսը նախընտրում է մնալ որպես ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ–ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը, ում շատերը համարում էին ներկայիս պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պաշտոնի հավակնորդ, խնդրել է «այդ պաշտոնում իր թեկնածությունը չքննարկել»։ Այս մասին ասվում է նախագահ Բարաք Օբամայի գրավոր դիմումում, որը հինգշաբթի տարածել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Ինչպես նշվում է այդ փաստաթղթում, Սյուզան Ռայսը Օբամայի նոր աշխատակազմում կշարունակի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի իր աշխատանքը:
«Ես խորապես ցավում եմ վերջին շաբաթների ընթացքում Սյուզան Ռայսի նկատմամբ իրականացված անարդար հարձակումների համար, որոնք ժողովրդին մոլորության մեջ են գցել,-ասել է Օբաման:–Հինգշաբթի ես խոսել եմ Ռայսի հետ, և համաձայնություն եմ տվել նրա որոշմանը՝ այդ պաշտոնում իր թեկնածությունը չքննարկել»:
Օբամայի խոսքերով՝ ինքը շնորհակալ է Սյուզն Ռայսից այն բանի համար, որ նա «շարունակելու է ծառայել որպես մեր դեսպանը ՄԱԿ–ում»: