Մեղադրվում է դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու համար
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Սամվել Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2012թ.հուլիսի 26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ ամբաստանյալ Ս.Հովակիմյանը հարվածել է մեղադրանքը պաշտպանող դատախազին. ամբաստանյալը, վերցնելով սեղանին դրված բարձրախոսը, փորձել է նետել ծառայողական պարտականությունները կատարող դատախազ Ս.Հարությունյանի ուղղությամբ, ինչը կանխվել է ծառայությունն իրականացնող ոստիկանների եւ դատական կարգադրիչների կողմից:
Այնուհետեւ, Ս. Հարությունյանի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ոտքով հարվածել է նրա կոնքին, այսինքն՝ կատարել է քրեական օրենսգրքով արգելված արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Ս. Հովակիմյանին առաջադրվել է մեղադրանք: