Մերկ վիճակում աղբատար խողովակով` հարդարման պարագաների հետևից
Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքակում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է «kp.ru»-ն, 20–ամյա կինը աղբ թափելիս սխալմամբ աղբատար խողովակի մեջ է գցել նաև դիմահարդարման թանկարժեք պարագաները: Երկար չմտածելով՝ նա որոշել է, որ դրանք պետք է վերադարձնի։
Վաղ առավոտյան՝ մոտ ժամը 5-ի կողմերը, կինը 6-րդ հարկից ինջել է 2-րդ հարկ, որտեղ աղբատար խողովակի վրա բեռնարկղ և դռնակ չկա: Շորերը չկեղտոտելու համար նա հանվել է և մտել աղբատար խողովակի մեջ, սակայն չի կարողացել իրեն պահել և ընկել է աղբի վրա` ոտքերը վեր դիրքով: 2-րդ հարկի բնակիչներից մեկն արթնացել է օգնություն խնդրող ձայնից, իսկ երբ ամուսնու հետ միջանցք է դուրս եկել, տեսել է այս պատնմության հերոսուհու ընկերուհուն, ով կանգնած է եղել աղբատար խողովակի կողքին: Ընկերուհին բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել, և բնակիչները փրկարար ծառայություն են կանչել: Փրկարարներին հաջողվել է աղջկան ազատել, իսկ նա անմիջապես վազել է աղբի մոտ և հանգստացել միայն այն ժամանակ, երբ գտել է իր հարդարման պարագաները: