Լրահոս

14.12.2012 11:54


Քննարկում տեղական ինքնակառավարման զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումների վերաբերյալ

Քննարկում տեղական ինքնակառավարման զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումների վերաբերյալ

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա ՀՀ Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կքննարկվեն ՀՀ տեղական ինքնակառավարման զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումները (անցում երկմակարդակ տեղական ինքնակառավարման համակարգերի, համայնքների կառավարման ռացիոնալ և արդյունավետ համակարգի կառուցում, ֆինանսական համահարթեցման սկզբունքով պետության կողմից համայնքներին տրամադրվող դոտացիաներ, համայնքների խոշորացում և այլն):
Քննարկմանը մասնակցելու են ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ և այլ շահագրգիռ անձիք:
Նիստը վարելու է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ  Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը