Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10։00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում։
Մասնավորապես ձյուն է տեղում Աշոցքում, Տաշիրում, Ստեփանավանում, Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Մարալիկում, Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Տավուշում, Ճամբարակում, Գավառում, Մարտունիում և Վարդենիսում:
Արարատում՝ Տիգրանաշենի հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում