Լրահոս

14.12.2012 11:16


Օմսկում շաբաթվա մեջ երկրորդ անգամ «սև ձյուն» է տեղացել

Օմսկում շաբաթվա մեջ երկրորդ անգամ «սև ձյուն» է տեղացել

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին», Օմսկում այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ «սև ձյուն» է   տեղացել: «Իրոք,  շրջանի բնակիչներից այդ «տարօրինակ» ձյան վերաբերյալ զանգեր ենք ստանում, արդեն այդտեղ է մեկնել լաբորատոր խումբը, որպեսզի այդ  ձնից նմուշ վերցնի»,–ասել է ՌԴ բնապահպանության վերահսկողության շրջանային ներկայացուցիչը:

 Նախնական տվյալներով՝ տեղումները առողջության համար վտանգավոր չեն, սակայն լաբորատոր քննության պատասխանը պատրաստ կլինի միայն 2 օրից:

Վերջին ամիսներին Օմսկում  մի քանի անգամ տեղացել է նաև սպիտակ փոշի` առանց հոտի և գույնի: Ստուգումներից հետո պարզվել է, որ դա կատալիզատոր էր, որը կիրառվում է «Գազարտնաֆթ»-ում: Գործարանին տուգանել են 20 հազ.  ռուբլով:   

Այս խորագրի վերջին նյութերը