«Ժողովուրդը» անդրադարձել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարությանը, թե գազի գինը բարձրանալու է: Թերթը գրում է. «Ինչո՞ւ «Գազպրոմ»-ը որոշեց չսպասել մինչև նախագահական ընտրությունները։ Արդյո՞ք պատճառները քաղաքական են, թե՞ պարզապես «Գազպրոմ»-ը չի ցանկացել այս ամիսների ընթացքում արդեն իսկ թանկացած գազի համար որպես փոխհատուցում ընդունել «Հայռուսգազարդ»-ի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը։ Ամեն դեպքում, Մովսիսյանը երեկ հայտարարեց, թե գազի նոր սակագինը հայտնի կդառնա դեկտեմբերի վերջերին: Իսկ մինչ այդ իշխանամերձ լրատվամիջոցներով փորձ է արվում հանրության ականջներին նոր «լապշաներ» կախել՝ ի դեմս «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի վերսկսման և երկու միլիարդ դոլար օգնության։ Մինչդեռ դա պարզապես անհնար է՝զուտ ՀՄԿ-ի կանոնադրությունից ելնելով, ըստ որի՝ երկիրը նախ պետք է ծրագիր ներկայացնի, որը պետք է քննարկվի, ապա նոր հաստատվի։ Առայժմ Հայաստանը նման ծրագիր չի ներկայացրել, հետևաբար, առնվազն հաջորդ տարի ՀՄԿ–ից հատկացումներ լինել չեն կարող»:
Գազի գինը բարձրանալու է