46–ամյա բրիտանացի Իմոնն Քիլբրայդը մահացել է այն բանից հետո, երբ ակումբային երեկույթի ժամանակ «Gangnam Style» է պարել։ «Դեյլի թելեգրաֆ»–ի փոխանցմամբ՝ մահվան պատճառ է դարձել ֆիզիկական գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված սրտի սուր անբավարարությունը։ Բրիտանացին ողջ երեկո ակտիվորեն պարել է՝ կնրկնօրինակելով կորեացի ռեփեր Psy–ի՝ հեծյալ հիշեցնող շարժումները։ Ավարտելով պարելը՝ նա բողոքել է սրտի շրջանում ցավից և հանկարծամահ է եղել։
Բժիշկները միջին տարիքի տղամարդկանց խորհուրդ են տալիս զգուշավորությամբ պարել այդ պարը, եթե չունեն համապատասխան ֆիզիկական պատրաստվածություն։
«Gangnam Style»–ը «YouTube»–ում տեղադրվել էր ամռանը, և արդեն տարվա ավարտին դարձել էր աշխարհի ամենագլխավոր երաժշտական հիթը՝ իր ավելի քան մեկ միլիարդ դիտումով։
Մահացել է «Gangnam Style» պարելուց հետո

7or.am