Լրահոս

14.12.2012 10:10


Շուրջ երկու տասնյակ սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացու անձնագրեր

Շուրջ երկու տասնյակ սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացու անձնագրեր

Դեկտեմբերի 13-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն:

 Շուրջ երկու տասնյակ սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացու իրենց անձնագրերը:

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին, ՍԱՀ-ում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը կարեւորեց սփյուռքահայերի` ՀՀ քաղաքացիությանն արժանանալու փաստը` նշելով, որ այն խոշոր իրադարձություն է յուրաքանչյուր հայի կյանքում: Ապա դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթեց հաջողություն եւ խաղաղություն: 

Այս խորագրի վերջին նյութերը