Տնտեսական

14.12.2012 10:07


Ավարտվել է 2012թ սպանված գայլերի մորթիների ընդունումը

Ավարտվել է 2012թ սպանված գայլերի մորթիների ընդունումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011թ. փետրվարի 10-ին որոշում է ընդունել «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականցման կարգը հաստատելու մասին»։ Որոշման ընդունման հիմնական նպատակը գայլերի կողմից Հայաստանի տարբեր բնակավայրերի վրա հարձակման նվազեցման անհրաժեշտությունն է:

Պետք է նշել, որ ըստ կառավարության որոշման 2011թ. թույլատրվել է որսալ 100 գայլ, իսկ 2012թ. դրանց որսի թիվը հասցվել է 200-ի: Յուրաքանչյուր սպանված գայլի համար նախատեսված պարգևավճարը կազմում է 100.000 դրամ: Ըստ ժամանակացույցի Բնապահապանության նախարարությունը սպանված գայլերի ընդուոնումը բաժանելէ չորս եռամսյակի:

Դեկտեմբերի 13-ին ընդունվել է չորրորդ եռամսյակում ընդունվելիք 21 սպանված գայլերի մորթիները, որը իրականացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում 2011-2012 թթ գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի 2011թ. մարտի 4-ի ՙԳայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովի կազմը և աշխատակարգ հաստատելու մասին) N 38-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը:

Համաձայն գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգի ինչպես նաև գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովի աշխատակարգի գայլերի մորթիների ընդունման ժամանակ գրանցվել են մորթին հանձնող քաղաքացու անձնագրի տվյալները, ստուգել են որսորդական իրավունքը, գրանցվել է գայլի ձեռքբերման վայրի տեղադիրքը և այլ հետաքրքրություն ներկայացնող տվյալներ՝ հետագայում վերլուծություններ կատարելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը