Լրահոս

14.12.2012 09:45


ՔԿՀ–ի բուժսպասարկման բաժնի աշխատակցը դատապարտյալներից մեկի խնդրանքով սպիրտը տեղափոխել է հիմնարկի բնակելի գոտի

ՔԿՀ–ի բուժսպասարկման բաժնի աշխատակցը դատապարտյալներից մեկի խնդրանքով սպիրտը տեղափոխել է հիմնարկի բնակելի գոտի

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, բնակելի գոտում հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության լեյտենանտ Լյուդմիլա Միսակյանի մոտից հայտնաբերել են 0,5 լիտր տարողությամբ պլաստամասե տարա` լցված յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով:

Ըստ Լ. Միսակյանի` հայտնաբերվածը սպիրտ է եղել, և ինքն է դատապարտյալներից մեկի խնդրանքով այն տեղափոխել հիմնարկի բնակելի գոտի:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին 

Այս խորագրի վերջին նյութերը