Ընդդիմությունը գնում է առանց 2-րդ Արթուր Բաղդասարյանի
ԲՀԿ որոշումից հետո, Սերժ Սարգսյանին սատարող քարոզչամեքենան շարժվում է Եզոպոսի խաղողին դունչը չհասցնող աղվեսի դրամաբանությամբ: 2011թ փետրվարի 17-ի հուշագրից հետո իշխանական քարոզչամեքենան այդ հուշագիրը սկսեց ներկայացնել որպես սերժ սարգսյանի նախագահության ողջ շրջանի կարելի է ասել գլխավոր ձեռքբերում, քիչ էր մնում «դարի այդ ձեռքբերումը», նշանավորեին եկեղեցիների զանգերի ղողանջներով և թնդանոթային համազարկերով, իսկ հուշագրի էությունը հիշեցնեմ, այն էր, որ ԲՀԿ-ն և Սերժ Սարգսյանի կցորդ ՕԵԿ-ը պարտավորվում էին 2013թ նախագահական ընտրություններում պաշտպանել սերժ սարգսյանի թեկնածությունը: 2011թ ամռանը քաղաքական իրավիճակի փոփոխություն տեղի ունեցավ, ինչը ԲՀԿ-ին դուրս բերեց Սերժ Սարգսյանի վերահսկողությունից և Սերժ Սարգսյանը մտավախություն ունենալով որ վերջնականապես կարող է կորցնել ԲՀԿ-ի սատարումը սկսեց վերջինիս նկատմամբ վարել բլիթի և ճիպոտի քաղաքականություն, մեկ ԲՀԿամերձ ինչ որ մարդկանց էին ձերբակալում իրական կամ հորինովի մեղադրանքներով, մեկ նախարարական պորտֆելներ էին խոստանում ստանալու ԲՀԿ սատարումը: Մեկ տարի անընդմեջ մուրալով և վերջին հաշվով այդպես էլ չստանալով ԲՀԿ աջակցությունը, և ստանալով վերջնական մերժում, այժմ սերժամետ լրատվամիջոցները ԲՀԿ մերժումն են փորձում ներկայացնել որպես սերժ սարգսյանի գլխավոր ձեռքբերում: Սերժ Սարգսյանին փորձում են ներկայացնել որպես անպարտելի մի թեկնածուի, որի ճնշմանը չի ենթարկվում և ոչ մի խոչընդոտ, իսկ Գագիկ Ծառուկյանի մերժումն էլ փորձում են ներկայացնել կամ ճնշմանը չդիմանալու հանգամանքով կամ էլ իբր «տակից սատարելու» մարտավարական որոշմամբ, այդպիսով փորձելով սերժ սարգսյանին ներկայացնել անպարտելի մի կերպարի և ձեռի հետ էլ քաղաքացիներին ներշնչել սեփական անզորությունը և ամեն ինչի կանխորոշվածությունը: Ի դեպ, այս գիծը սկսել եմ նկատել ոչ միայն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի /Միշիկ/ վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում, այլ նաև ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներում: Երբ այս գիծը առաջ են տանում այսպես կոչված միշիկական լրատվամիջոցները, այստեղ կարելի է ասել զարմազնալու ոչինչ էլ չկա, դա ընդունում ենք որպես օրինաչափ երևույթ, բայց երբ այդ «մոլորությունը» նկատվում է անգամ ընդդիմադիր լրատվամիջոցներում, այ այդ ժամանակ չգիտես անգամ ինչ մտածել այդ լրատվամիջոցների քաղաքական գծի և մոտեցումների մասին: Ի դեպ, ասածիցս չի կարելի ենթադրել, որ ես ընդհանրապես բացառում եմ, 2013թ. մարտին ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիոն հուշագրի ստորագրումը, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե մեր քաղաքացիների մի մասը ընտրակաշառք վերցնելով, ընտրության չգնալով, և ինչ որ թաղային հեղինակությունների ճնշումներին տրվելով և սեփական երկրի ճակատագրի նկատմամբ անտարբերության այլ դրսևորումներով նպաստի սերժ սարգսյանի իշխանության վերարտադրմանը հավանաբար այդպես էլ կլինի, բայց անգամ այդ դեպքում չի նշանակի որ սերժ սարգսյանին ԲՀԿ չսատարելը նախօրոք ծրագրված մարտավարություն էր: Արձանագրենք միայն որ այս պահին Սերժ Սարգսյանը մուրալով բայց այդպես էլ չստանալով ԲՀԿ-ի սատարումը նախընտրական կամպանիայի մեջ է մտնում միայնակ` չհաշված Րաֆֆի Հովհաննիսյանին ու էպոսագետին: Ավելին ստեղծված հանգամանքը ուղղակի նվեր էր ընդդիմությանը, որովհետև Ծառուկյանի չառաջադրվելով վերացավ ընդդիմադիր էլեկտորատի ձայները տրոհելու վտանգը, և ի տարբերություն 2008թ. այս ընտրություններում ընդդիմությունը գնում է առանց 2-րդ Արթուր Բաղդասարյանի առաջացման հնարավոր սպառնալիքի, և առանց ԲՀԿ նշանակալի ռեսուրսներն օգտագործող իշխանության։
Ընդդիմությունը գնում է առանց 2-րդ Արթուր Բաղդասարյանի
ԲՀԿ որոշումից հետո, Սերժ Սարգսյանին սատարող քարոզչամեքենան շարժվում է Եզոպոսի խաղողին դունչը չհասցնող աղվեսի դրամաբանությամբ:
2011թ փետրվարի 17-ի հուշագրից հետո իշխանական քարոզչամեքենան այդ հուշագիրը սկսեց ներկայացնել որպես սերժ սարգսյանի նախագահության ողջ շրջանի կարելի է ասել գլխավոր ձեռքբերում, քիչ էր մնում «դարի այդ ձեռքբերումը», նշանավորեին եկեղեցիների զանգերի ղողանջներով և թնդանոթային համազարկերով, իսկ հուշագրի էությունը հիշեցնեմ, այն էր, որ ԲՀԿ-ն և Սերժ Սարգսյանի կցորդ ՕԵԿ-ը պարտավորվում էին 2013թ նախագահական ընտրություններում պաշտպանել սերժ սարգսյանի թեկնածությունը:
2011թ ամռանը քաղաքական իրավիճակի փոփոխություն տեղի ունեցավ, ինչը ԲՀԿ-ին դուրս բերեց Սերժ Սարգսյանի վերահսկողությունից և Սերժ Սարգսյանը մտավախություն ունենալով որ վերջնականապես կարող է կորցնել ԲՀԿ-ի սատարումը սկսեց վերջինիս նկատմամբ վարել բլիթի և ճիպոտի քաղաքականություն, մեկ ԲՀԿամերձ ինչ որ մարդկանց էին ձերբակալում իրական կամ հորինովի մեղադրանքներով, մեկ նախարարական պորտֆելներ էին խոստանում ստանալու ԲՀԿ սատարումը: Մեկ տարի անընդմեջ մուրալով և վերջին հաշվով այդպես էլ չստանալով ԲՀԿ աջակցությունը, և ստանալով վերջնական մերժում, այժմ սերժամետ լրատվամիջոցները ԲՀԿ մերժումն են փորձում ներկայացնել որպես սերժ սարգսյանի գլխավոր ձեռքբերում: Սերժ Սարգսյանին փորձում են ներկայացնել որպես անպարտելի մի թեկնածուի, որի ճնշմանը չի ենթարկվում և ոչ մի խոչընդոտ, իսկ Գագիկ Ծառուկյանի մերժումն էլ փորձում են ներկայացնել կամ ճնշմանը չդիմանալու հանգամանքով կամ էլ իբր «տակից սատարելու» մարտավարական որոշմամբ, այդպիսով փորձելով սերժ սարգսյանին ներկայացնել անպարտելի մի կերպարի և ձեռի հետ էլ քաղաքացիներին ներշնչել սեփական անզորությունը և ամեն ինչի կանխորոշվածությունը:
Ի դեպ, այս գիծը սկսել եմ նկատել ոչ միայն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի /Միշիկ/ վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում, այլ նաև ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներում: Երբ այս գիծը առաջ են տանում այսպես կոչված միշիկական լրատվամիջոցները, այստեղ կարելի է ասել զարմազնալու ոչինչ էլ չկա, դա ընդունում ենք որպես օրինաչափ երևույթ, բայց երբ այդ «մոլորությունը» նկատվում է անգամ ընդդիմադիր լրատվամիջոցներում, այ այդ ժամանակ չգիտես անգամ ինչ մտածել այդ լրատվամիջոցների քաղաքական գծի և մոտեցումների մասին:
Ի դեպ, ասածիցս չի կարելի ենթադրել, որ ես ընդհանրապես բացառում եմ, 2013թ. մարտին ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիոն հուշագրի ստորագրումը, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե մեր քաղաքացիների մի մասը ընտրակաշառք վերցնելով, ընտրության չգնալով, և ինչ որ թաղային հեղինակությունների ճնշումներին տրվելով և սեփական երկրի ճակատագրի նկատմամբ անտարբերության այլ դրսևորումներով նպաստի սերժ սարգսյանի իշխանության վերարտադրմանը հավանաբար այդպես էլ կլինի, բայց անգամ այդ դեպքում չի նշանակի որ սերժ սարգսյանին ԲՀԿ չսատարելը նախօրոք ծրագրված մարտավարություն էր:
Արձանագրենք միայն որ այս պահին Սերժ Սարգսյանը մուրալով բայց այդպես էլ չստանալով ԲՀԿ-ի սատարումը նախընտրական կամպանիայի մեջ է մտնում միայնակ` չհաշված Րաֆֆի Հովհաննիսյանին ու էպոսագետին:
Ավելին ստեղծված հանգամանքը ուղղակի նվեր էր ընդդիմությանը, որովհետև Ծառուկյանի չառաջադրվելով վերացավ ընդդիմադիր էլեկտորատի ձայները տրոհելու վտանգը, և ի տարբերություն 2008թ. այս ընտրություններում ընդդիմությունը գնում է առանց 2-րդ Արթուր Բաղդասարյանի առաջացման հնարավոր սպառնալիքի, և առանց ԲՀԿ նշանակալի ռեսուրսներն օգտագործող իշխանության։