Լրահոս

13.12.2012 18:36


Ռուսաստանը անկարգությունները հետաքննելու համար Վրաստանից օգնություն կխնդրի Շվեյցարիայի միջոցով

Ռուսաստանը   անկարգությունները հետաքննելու համար Վրաստանից օգնություն կխնդրի Շվեյցարիայի միջոցով

Ռուսաստանի ընդդիմությանը վրաց քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեի ֆինանսավելու փաստի առիթով իրավաբանական օգնություն ստանալու վերաբերյալ հարցումը Վրաստան կուղարկվի  Շվեյցարիայի դեսպանատան դիվանագիտական ուղիներով:

 «Թե՛ Ռուսաստանը, թե՛ Վրաստանը քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավաբանական օգնություն ցուցաբերելու և իրավահարաբերությունների վերաբերյալ Մինսկի 1993թ. համաձայնագրի  մասնակիցներ են: Հարցումը կուղարկվի  այդ համաձայնագրի շրջանակներում»,-բացատրել է  ՌԴ հետաքննչական կոմիտեի   պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Սովորաբար միջազգային իրավունքի օգնության հարցումը ուղարկվում է Ռուսաստանի արտգործնախարարության դիվանագիտական  ուղիներով:  Բայց քանի որ ՌԴ–ի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզված են, հարցումը կուղարկվի Շվեյցարիայի դեսպանատան միջոցով: Ավելի վաղ պարզվել է, որ Ռուսաստանում անկարգությունների կազմակերպումը ֆինանսավորվել է Վրաստանից: Նախաքննությունը հաստատել է, որ Սերգեյ Ուդալցովին, Լեոնիդ Ռազվոզժաևին և Կոնստանտին Լեբեդևին ֆինանսավորել է Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության  կոմիտե նախագահ Գիվի Թարգամաձեն:

ԶԼՄ-ում Գիվի Թարգամաձեի և ռուսական ընդդիմության  ղեկավարների կապի վերաբերյալ տեղեկատվության  հայտնվելը Մարկինը բացատրել է այսպես. «Հետաքննչական կոմիտեն  շահագռգռված չէ, որ դրանք  հրապարակվեն, բայց քանի որ այդպիսի նյութեր են հայտնվել ԶԼՄ-ում, ՀԿ-ն միայն կարող է դրանց գոյությունը հաստատել»:

Եթե այս մեղադրանքն ապացուցվի, ապա նշված երեքին էլ 5 տարվա ազատազրկում է սպասում: 

Այս խորագրի վերջին նյութերը