Լրահոս

13.12.2012 17:17


Աշնանային զորակոչին արդեն իսկ մի քանի հազար երիտասարդներ են զորակոչվել

Աշնանային զորակոչին արդեն իսկ մի քանի հազար երիտասարդներ են զորակոչվել

Աշնանային զորակոչին արդեն իսկ մի քանի հազար երիտասարդներ զորակոչվել ու նվիրական ծառայության են անցել ՀՀ զինված ուժերում: Պաշտպանության նախարարը հստակ պահանջ է առաջադրել բոլոր պատասխանատուներին խստագույնս պահպանելու օրինականության և արդարության սկզբունքները զորակոչի գործընթացում: Հետևողական քայլեր են արվում զորակոչից զորակոչ բացասական երևույթները չեզոքացնելու, անարդարության, հովանավորչության ու կաշառքի սողանցքները փակելու, շահադիտական նկրտումներից գործընթացը զերծ պահելու ուղղությամբ:

Հասարակական խորհուրդը տեղեկանում է փաստերի, որոնք վկայում են ինչպես ձեռնարկված միջոցառումների արդյունավետության, այնպես էլ հասարակության շրջանում դրանց դրական ընկալման մասին: Սակայն կան բախտախնդիրներ, ովքեր հանդիպելով փակ դռներիª «գործ դասավորելու» սին խոստումներ են տալիս մարդկանցª խաղադրույք կատարելով պատահականության վրա, և եթե «բախտը ժպտում է»ª փոխհատուցում են շորթում իրենց չարած գործի համար: Ահա թե ինչու այս երևույթը կնքվել է «Բինգո» բնորոշ անունով: «Բինգո» մոլախոտը, լինի այն համակարգի ներսում, թե նրանից դուրս, իրականում հարցեր լուծելու ոչ մի լծակ չունի, այլ պարզապես սնվում է զարտուղի ճանապարհներ փնտրող մտայնությունից, ինչը, ցավոք, դեռևս կաղապարում է շատերի գիտակցությունը:

Հասարակական խորհուրդը, զգուշացնելով խաբեբաների ծուղակն ընկնելու վտանգից, հորդորում է քաղաքացիներին բոլորի համար ընդհանուր, հավասար ու անխտրական սկզբունքի պահպանման մեջ փնտրել սեփական շահը:

Բարի ծառայություն ենք մաղթում մեր նորակոչիկներին: Աստված թող պահապան լինի հայոց բանակի բոլոր զինծառայողներին:

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը