Լրահոս

13.12.2012 16:43


Ձմեռ պապերի ընտրության հարցում շատ խիստ են լինելու

Ձմեռ պապերի ընտրության հարցում շատ խիստ են լինելու

Երևանում ամանորյա տոնակատարությունները մեկնարկելու են դեկտեմբերի 20–ից՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ։

«Բոլոր վարչական շրջաններում նախատեսել ենք բազմապիսի ծրագրեր։ Այս տարի առաջին անգամ տոնածառեր են տեղադրվում նաև որոշ բակային տարածքներում, որտեղ տեղի են ունենալու փոքրիկ հանդիսություններ, Ձմեռ պապերի մասնակցությամբ համերգային ծրագրեր։ Այդ միջոցառումնեը ևս քաղաքապետարանի հետևողականությամբ ու հսկողությամբ են կատարվելու»,–ներկայացրել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։

Հունվարի 6–ին՝ սբ. Ծննդյան օրը ևս Ազատության հրապարակում նշվելու է համերգային ծրագրով՝ ազգագրական ու հոգևոր կատարումներով։ Միջոցառումների օրերին բեմերը լինելու են թեմատիկ ձևավորմամբ։

Անդրադառնալով Ձմեռ պապերի ընտրությանը՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ չափանիշների հարցում շատ խիստ են լիելու, որ տոնական օրերին Հանրապետության և Ազատության հրապարակներում միայն բարեկիրթ Ձմեռ պապեր շրջեն։

Դեկտեմբերի 20–ից մեկնարկող տոնական միջոցառումները կամփոփի հունվարի 13–ի մեծ միջոցառումը, որը Արամ Սուքիասյանի բնորոշմամբ տոնական համերգների գալա–համերգ է հիշեցնելու։


Այս խորագրի վերջին նյութերը