Լրահոս

13.12.2012 16:23


ՀՀԿ–ի փուչիկների գործով դատապարտվածը վիրահատվել է

ՀՀԿ–ի փուչիկների գործով դատապարտվածը վիրահատվել է

ՀՀԿ-ի «Փուչիկների գործով» մեղադրյալ համարվող Սերոբ Բոզոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ բժիշկները գտել են, որ նրան անհապաղ անհրաժեշտ է վիրահատության ենթարկել: Սերոբ Բոզոյանին վիրահատել են, բայց ինչպես փոխանցում է նրա կինը՝Մարիա Բոզոյանը, վիճակի մեջ փոփոխություն չի նկատվում:

«Հիմա նրան վիրահատել են, բայց բժիշկներն ասում են, որ վիճակն այնքան էլ լավ չի, ուզում էինք պետպատվերով վիրահատել, բայց չստացվեց: Հիմա վիրահատության փողն էլ դեռ հիվանդանոցին չենք տվել: 90 հազար դրամ են պահանջում, իսկ գումար չունենք»,-galatv.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սերոբ Բոզոյանի կինը՝ Մարիա Բոզոյանը:

«Հիմա, որ գումար պահանջեն, չգիտենք՝ ինչ ենք տալու: Մեր վիճակն ահավոր է՝ երեխաները, ես…նորմալ չեմ էլ աշխատում, ինքն էլ էդ վիճակին»: Մարիա Բոզոյանն ասել է նաեւ, որ այս ընթացքում Սերոբ Բոզոյանի առողջական ծախսերը հոգալու եւ օգնելու համար նրանց ընտանիքին գումար առաջարկող կամ բացված հաշվեհամարին փոխանցողներ եւս չեն եղել:

Հավելենք, որ Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքի քննությունը սկսվում է: Առաջին դատական նիստի լսումը նշանակված է դեկտեմբերի 24-ին:

Այս խորագրի վերջին նյութերը