Լրահոս

13.12.2012 15:07


Սպառողը պետք է ուշադիր լինի ապրանքների ժամկետին

Սպառողը պետք է ուշադիր լինի ապրանքների ժամկետին

Այսօրվա ասուլիսին Սպառողների ազգային միության նախագահ Մելիտա Հակոբյանն ընդգծել է, որ սպառողը պետք է ուշադիր լինի ապրանքների ժամկետին։ Անդրադառնալով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մի շարք մսամթերային արտադրությունների՝ անբարեխիղճ մրցակցության համար (արտադրողները պիտակի վրա չեն նշել ոչ մսային խառնուրդները, մասնավորապես սոյայի ալյուրը) տուգանելու որոշմանը՝ բանախոսն ասել է. «Եթե նրանք երկու-երեք ամիսը մեկ իրենց արտադրանքը ստուգելու հանձնեն անկախ լաբորատորիաներում՝ այն անորակ լինել չի կարող։ Նրանք մեծ ճանապարհ են անցել՝ արտադրության պայմանները բարելավվելու համար։ Եվ քանի որ սպառողը վճարում է ապրանքի համար, նա պետք է ուշադրություն դարձնի որակին, նրա բաղադրությանը և պիտանելիության ժամկետին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը