Լրահոս

13.12.2012 14:15


Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմիններն այսօր կտեղափոխվեն Հայաստան

Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմիններն այսօր կտեղափոխվեն Հայաստան

Կոնգոյում բեռնատար ինքնաթիռի վթարից զոհված 5 օդաչուների մարմիններն այսօր կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին «iLur.am»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ի գիշերը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում բեռնատար ինքնաթիռի աղետ է տեղի ունեցել: Ինքնաթիռի ողջ անձնակազմը զոհվել է: Ավելի ուշ պարզվել էր, որ զոհվածներից 5-ը Հայաստանի քաղաքացիներ Վարազդատ Բալասանյանը, Արա Թովմասյանը, Թադևոս Հովհաննեսյանը, Ադրանիկ Գևորգյանն ու Էդգար Ավետյանն էին:

Այս խորագրի վերջին նյութերը