Օրեր առաջ Գերմանիայի «arte» հեռուստաալիքն իր «Իմացության ծառը» ծրագրում անդրադարձել է Հայաստանի հեռավոր սարերում գտնվող Նռնաձոր գյուղին: Նշվել է, որ գյուղը շատ հարուստ է նռներով, որը գյուղացիների հիմնական եկամուտն է: Խոսվել է այն մասին, որ նռնենիներից բացի, գյուղը «հարուստ է» նաև օձերով, կարիճներով և արջերով. գյուղացիները փշալարերով ցանկապատել են ծառերը որովհետև գիշերը արջերը իջնում են սարերից և ուտում ամբողջ միրգը: Արջը մեկ օրում կարող է 60 կգ նուռ ուտել:
Ծրագիրը ներկայացրել է նաև զրույց արցախյան պատերազմի ժամանակ գերի ընկած մի մարդու հետ։ Նշվել է, որ գերի ժամանակ ադրբեջանցիները կոտրտել են նրա մատները, և հիմա նա դժվարությամբ է կարողանում հավաքել բերքը:
Նռնաձորի գյուղապետն անդրադարձել է գյուղի անանցանելի քարքարոտ ճանապարհների խնդրին և նշել, որ դա գյուղից մարդկանց հեռանալու պատճառներից գլխավորն է։
Ուշագրավն այն է, որ Նռնաձորի վերաբերյալ հաղորդման ժամանակ գերմանացի գիտնականները կարծիք են հայտնել՝ Աստվածաշնչում հիշատակված «իմացության ծառը» հենց նռնենին է, որը Հայաստանում ազգային խորհրդանիշ է, և դրախտում Եվան Ադամին նուռ, այլ ոչ թե խնձոր է տվել։
«Իմացության ծառը» ըստ գերմանացի գիտնականների