Կոնգոյում փոխգնդապետին մեղադրում են զանգվածային բռնաբարություն կազմակերպելու համար
Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության բանակի սպային մեղադրում են Նոր տարուն ամենաքիչը 50 կանանց բռնաբարություն կազմակերպելու համար։
Զոհերից մեկը և աղբյուրները, որոնց խոսքերը մեջբերվում են ՄԱԿ-ի զեկույցում, վկայում են միջադեպին փոխգնդապետ Քիբիբի Մութվարի մասնակցությունը։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 1-ին Հարավային Կիվու գավառի Փիզի քաղաքում։
Երկրում զանգվածային բռնաբարություններ ավելի վաղ էլ են եղել, սակայն վերջին դեպքը, ամենայն հավանականությամբ, ամենազանգվածայինն է, որի մեղավոր համարվում են զինծառայողները։
Ինքը՝ փոխգնդապետ Քիբիբին, հերքում է մեղադրանքները և պնդում, թե Փիզի քաղաքի վրա հարձակված զինվորներն իր հրաման չէին ենթարկվում։