Աշխարհ

13.12.2012 12:36


Իվանիշվիլին խոստացել է պաշտոնյաներին զրկել բոլոր արտոնություններից

Իվանիշվիլին խոստացել է պաշտոնյաներին զրկել բոլոր արտոնություններից

«Վրաստան Online»-ի ձոխանցմամբ՝ Վրաստանի վաչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է պաշտոնյաներին «բոլոր արտոնություններից» զրկելու իր մտադրության մասին: Այս մասին նա հայտնել է դեկտեմբերի 12-ին իր բիզնես-կենտրոնի մոտ հավաքված սոցիալապես անապահով մարդկանց հետ հանդիպմանը: «Ամառանոցները, ամեն տեսակի շինություններ, արտոնություններ, որոնք ունեն պաշտոնյաները, մենք խլելու ենք և օգտագործելու ենք: Այդ գումարները ձեզ վրա են ծախսվելու։ Կարիքավորներին օգնելը կառավարության առաջնահերթություններից է, և այդ նպատակին են ծառայեցվելու նաև խոշոր  բյուջետային միջոցներ»,- հայտարարել է Իվանիշվիլին: 

 Ըստ լրատվամիջոցի՝ սոցիալապես անպաշտպան մի քանի տասնյակ մարդ ավելի վաղ հավաքվել է Թբիլիսիում Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանք այնտեղ են անցկացրել դեկտեմբերի 11-ի լույս 12-ի ողջ գիշերը:

Այս խորագրի վերջին նյութերը