Մարդասիրական օգնության դեղերի խմբաքանակները կվերացվեն
Այսօր ՀՀ կառավարությունն որոշում է ընդունել վերացնել 1988 թ. երկրաշարժի հետևանքների վերացման համար ստացված մարդասիրական օգնության դեղերի խմբաքանակները։ Օրենսդիրը որոշեց 18 մլն դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը, որն էլ իր հերթին այն պետք է նվիրաբերի «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին;
Ժամկետանց դեղերը պահպանվում են այդ կազմակերպության պահեստային տարածքում եւ դրա հարակից հողամասում տեղակայված երկաթե կոնտեյներներում: Ընդհանուր ծավալը կազմում է մոտ 300խմ: Դեղերն ունեն տարբեր քիմիական բաղադրության, ֆիզիկական վիճակ, դեղաձեւ, դեղաչափ, փաթեթավորում եւ այլն, սակայն պահվում են նույն պայմաններում: Տարիներ շարունակ ենթարկվել են եղանակային տարբեր ազդեցությունների (արեւ, անձրեւ, ցուրտ, շոգ եւ այլն), իսկ մի մասն էլ գտնվում է ընդհանուր օգտագործման տարածքներում` աշխատակիցների հավանական շփման հնարավորությամբ:
Այդ պայմաններում դեղերի հետագա պահպանումը համարվել է վտանգավոր մարդկանց եւ շրջակա միջավայրի համար: